Հայոց լեզու

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը։ 

Ասում են, որ գրտնակը (գրտնակ) սկզբում եղել է հացահատիկի (հացահատիկ) հայոց աստվածուհի Աշորայի (Աշորա) ձեռնափայտը (ձեռնափայտ) : Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում (աշխարհ) մեկը հացի (հաց) մնացորդը (մնացորդ) կամ նույնիսկ փշուրը (փշուր) դեն էր նետում` աղբին (աղբ) խառնելով, աստվածուհու (աստվածուհի) ձեռքից (ձեռք) ձեռնափայտը (ձեռնափայտ) դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն (հաց) անարգողի ճակատին (ճակատ) ու ետ գալիս աստվածուհու (աստվածուհի) մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին (ճակատ) թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ (մարդ) սովորեցին հացի (հաց) ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը (ձեռնափայտ) նվիրեց մարդկանց (մարդ):

2. Տրված բառերում ընդգծել ու հոլովման պատկանող բառերը:

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդիձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզիխնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդիամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2.Գրի՛ր մեծատառ որտեղ անհրաժեշտ է։

Նաղաշ Հովնաթան, Ախուրյան գետ, Արևելյան Եփրատ, Նոր Արեշ, Նոր Նորք, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Կիլիկիայի թագավորություն, Իսպանիայի Թագավորություն, Գի դը Մոպասան , Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Հովհաննես Դրասխանակերտցի, Մովսես Կաղանկատվացի։

ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
– Ձե՞ր գործերն են,- հարցրի:
– Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
– Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
– Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
– Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
– Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
– Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
– Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
– Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
– Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
– Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
– Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
– Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: – Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՔԱՂԱՔԸ / ԳՐԻԳ

Գրականություն

Ամեն երեկո, երբ մեղմվում էր համր ու անշարժ տապը, և մարդիկ մրջյունների պես ողողում էին փողոցները, Օպերայի շենքի տարածքում գրիչներով տուփը ձեռքին նա մի փողոցից մյուսն էր անցնում ու «Լավ գրիչներ են, իրոք լավն են… Երեք հատը հարյուր դրամ…» ասելով՝ աշխատում գրավել անցորդների ուշադրությունը: Ողջ երեկո մի անցորդից մյուսին էր մոտենում, պարզում տուփը… Հատուկենտ մարդիկ էին, որ չէին խուսափում ու խղճալով ծերուկին՝ չէին մերժում: Թեև հիսուներեք տարեկան էր, սակայն առատ մորուքն ու հնամաշ հագուկապը ծերունու տեսք էին տալիս նրան: Միշտ նույն շորերն էին հագին` մոխրագույն, քիչ լայն տաբատն ու գորշ, մինչև ծնկները հասնող հաստ վերարկուն, որ ժամանակի ընթացքում խունանալով՝ տեղ-տեղ գունաթափվել ու նայողին կաթնագույն կղզյակներ էր հիշեցնում…
Ծերուկը տարօրինակ սովորություն ուներ. ամեն անգամ, երբ Օպերայում նոր ներկայացում էր լինում, ու դրա ցուցապաստառը հայտնվում էր ճաղավանդակին, իրեն հատուկ անշտապ քայլվածքով մոտենում ու տոմսարկղից ճշտում էր տոմսի արժեքը: Չէր եղել դեպք, որ տոմս գներ, սակայն պարտադիր ճշտում էր արժեքը, ինչի՞ն էր պետք…
Պատմությունը, որ պատրաստվում եմ պատմել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատում էի գրքի տաղավարում: Մաշտոցի պողոտայում, անմիջապես Օպերայի շենքի հարևանությամբ մի ոչ մեծ կրպակ կա, իմ աշխատավայրն էր: Դժվար էր ավելի հարմար ու հաճելի աշխատանք պատկերացնել ինձ նման մարդու համար, քան դա էր. փոքր, հարմարավետ տարածք ու շուրջբոլորը գրքեր, ողջ օրը կարդում էի, բացահայտել էի մի շարք արտասահմանյան գրողների, որոնց մասին նախկինում չէի լսել, ու դատելով գրքերի արժեքներից, մոտ ապագայում դժվար էլ ձեռքս ընկնեին: Միակ անհարմարությունը, որ խանգարում էր ինձ լիովին խորասուզվել երանության գիրկը, հատուկենտ հաճախորդներն էին և, իհարկե, Սոֆան: Ինչ տիպի և ինչ խառնվածքի տեր մարդ ասես չէր մոտենում: Երևում էր, որ նրանցից շատերը պարզապես խոսելու կարիք ունեն ու հենց այնպես հարցեր են տալիս, պատմում այս կամ այն գրքից ստացած իրենց տպավորությունները ու շնորհակալություն հայտնելով՝ հեռանում: Սակայն իմ բոլոր հաճախորդները միասին վերցրած, միևնույն է՝ Սոֆային չէին հասնի: Սոֆան արդեն երկար տարիներ Օպերային թատրոնի տոմսավաճառն էր` քառասունն անց փոքրամարմին, միշտ բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ հագնված և շպարված կին, որի ձեռքերին պարտադիր տարատեսակ զարդեր ու հնության երանգ ունեցող արծաթե իրեր էին: Սակայն, ամենակարևորը, որ ասես ամբողջացնում, վերջնական տեսքի էր բերում նրա աշխույժ ու միշտ շարժման մեջ գտնվող կերպարը` վերին աստիճանի շատախոս բնավորությունն էր: Սոֆան խոսում էր անդադար, առանց ընդմիջման, ամեն ինչի մասին: Եվ քանի որ հանգամանքների բերումով երկուսիս աշխատավայրը նույն տեղում էր (կրպակի մի անկյունում ես էի նստում, մյուսում` նա, և ոչինչ չէր բաժանում մեր հատվածները), դատապարտված էի ողջ օրը ունկնդիր լինելու: Պատմում էր վայրերի մասին, որտեղ երիտասարդ տարիներին բախտ է ունեցել լինել, թե ինչպես է արշավներից մեկի ժամանակ հրաշքով փրկվել ձորը գահավիժելուց, հիշում էր «լիմոնըվի» պիջակի կորուստը, որը գնելու օրն իսկ մոռացել էր դելֆինարիումում, երբ ընկերուհու հետ առաջին անգամ գնացել էր դելֆիններ տեսնելու, չէր մոռանում աղջիկների ամուսնու­թյունը… Շատ բաների մասին էր խոսում, սակայն ամենաշատը, որ շեղում էր ուշադրությունս ու կտրում գրքից, կրպակի դիմացով ամեն անցնող-դարձողի մասին իր իմացածը պատմելն էր.
– Այ տե՜ս-տե՜ս, Ռուբոն,- չխամրող հիացմունքով ամեն անգամ ասում էր,- մեր բալերոնն է՝ բոյով, սիրուն, պարողը էսպիսին պիտի լինի, դու մենակ տեսնեիր՝ ո՜նց էր Սպարտակ պարում… Չեն գնահատում, շուտով մյուսների պես կթքի ու կհեռանա Անգլիա, էնտեղ մեր պարողներին գնահատում են, արժեքը գիտեն լավ պարողի… Միայն շատ անփույթ է, ձեռքի գիպսը նոր են հանել, փորձերի ժամանակ կոտրել էր մատը, ամեն անգամ մի վնաս տալիս է իրեն, բայց մեկ է…
– Սա էլ մեր Միշան, պահակներից է, գիտե՞ս, էնքան հետաքրքիր մարդ է, երկու համալսարան է ավարտել, որ հետը մի քիչ խոսես, հաստատ մի գիրք կգրես, ճիշտ եմ ասում… Շատ դժվար է ապրում, հաճախ է փող խնդրում կասսայից մինչև աշխատավարձ ստանալը… Երեք անգամ ամուսնացել-բաժանվել է…
Բոլոր նրանք, ում ճանաչում կամ երբևէ լսել էր ինչ-որ բան, և ովքեր պատահմամբ անցնում էին պատուհանի դիմացով, խոսելու անսպառ նյութ էին Սոֆայի համար: Դիրիժորներից, երգիչներից, պարողներից սկսած և Օպերայի հաշվապահներով ու պահակներով վերջացրած՝ բոլորին ճանաչում էր: Ես ամեն անգամ մանկաբար զարմանում էի, թե ինչպե՞ս է այդքան մարդու ճանաչում և որտեղի՞ց այդպիսի մանրամասներ գիտի նրանց կյանքից: Մի առանձին հոգածությամբ ու գորովանքով էր խոսում իր մշտական հաճախորդների մասին, դրանք հիմնականում զառամյալ սփյուռքահայեր էին, որոնք ամեն անգամ աշխարհի տարբեր ծայրերից գալով Հայաստան՝ իրենց պարտքն էին համարում այցելել Օպերա: Նկատել էի` առանձնահատուկ վերաբերմունքը ընդգծելու համար նրանց միշտ անուններով էր դիմում, հաճախորդը դեռ չմոտեցած՝ իսկույն բացում էր պատուհանն ու անունը տալով՝ սիրալիր բարևում, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ չէր մտաբերում կամ սխալմամբ այլ անունով էր դիմում, իսկական ողբերգություն էր նրա համար, կարծես աշխատանքային կոպիտ վրիպում թույլ տված լիներ…
Այսպես պատմությունները հաջորդում էին միմյանց, և թվում էր՝ անվերջ են, Սոֆան ամբողջ օրը խոսում էր, եթե ինձ հետ էլ չէր ստացվում, հաճախորդների հետ էր զրույցի բռնվում, եթե նրանք էլ տոն չտային, հեռախոսը միշտ պատրաստ էր (հաճախ էր հեռախոսային երկարատև զրույցներ ունենում), և ինչքան էլ մեծ էր գիրք կարդալու իմ ցանկությունը, ամաչում էի նրան հասկացնել, որ ինձ լռություն է պետք: Սակայն, ի զարմանս ինձ՝ տանջանքներս երկար չտևեցին, և հաջորդող դեպքերը այնպիսի ընթացք ունեցան, որ այդքան երազած լռությունը մի օր անակնկալ տրվեց ինձ. Օպերային թատրոնում վերանորոգումներ սկսվեցին, և տոմսարկղը ժամանակավորապես փակվեց` ազատելով ինձ և՛ Սոֆայից, և՛ նրա անվերջանալի պատմություններից: Դժվարանում եմ մտաբերել, թե մեկ էլ երբ էի այդպիսի ոգևորությամբ ընթերցել. մի գիրքը վերջացնելով՝ իսկույն անցնում էի մյուսին, հաճախ գրքերը տուն էի տանում և, անկասկած, Օպերային թատրոնի վերանորոգման ժամանակահատվածը երանելի հիշողություն պիտի մնար ինձ համար, եթե չլիներ անսպասելի հանդիպումը…
Ոչնչով աչքի չընկնող սովորական օր էր. արևը գունատ ճառագայթներով ծածկել էր քաղաքը` ձանձրույթ սփռելով փողոցների վրա, իսկ Օպերայի տարածքում, ինչպես միշտ, աղմկում էր Մաշտոցի պողոտան, մարդիկ անվերջանալի հոսքով անցնում էին կրպակի մոտով` չնկատելով ո՛չ ինձ, ո՛չ գրքերը: Հանկարծ պատուհանը թակեցին: Կրպակի դիմաց կանգնած էր նա` մոխրագույն, միշտ լարված աչքերով ու հնամաշ հագուկապով տղամարդը, ում տարիքը վաղուց կորել էր առատ մորուքի մեջ: Ենթադրելով, որ հերթական մուրացկանն է ու փող է խնդրելու, բացեցի պատուհանը և պատրաստվում էի ծոցագրպանումս եղած մանրադրամը հանել, երբ ծերուկը մատնանշելով ցուցափեղկը՝ խնդրեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը: Նա գլուխը խոնարհած գրքի վրա՝ անշտապ թերթում էր և այնպիսի խեղդող ճենճահոտ էր գալիս վրայից, որ չէի կարողանում պատուհանին մոտ կանգնել, հեռանալ էլ չէի կարող`վախենում էի, որ կթռցնի գիրքը: Նա շարունակում էր թերթել ու չէր նկատում ինձ: Մինչ ծերուկը խորասուզված էր պատմության բավիղներում, ես նայում էի օձիքի լայն բացվածքին, որի տակից երևում էին մեկը մյուսի վրա հագած տարբեր գույնի և ձևի վերնաշապիկները, ու հերթական անգամ զարմանում, թե ինչու են անտուն մարդիկ միշտ շատ հագուստ կրում` անգամ ամառային շոգ օրերին…
– Ես իր «Խնկի ծառերն» եմ կարդացել,- հայացքը բարձրացնելով խոսեց,- բայց սա անծանոթ է, առաջին անգամ եմ տեսնում:
Ուրիշ ոչինչ չասաց, վերադարձնելով գիրքը՝ շնորհակալություն հայտնեց ու հեռացավ, սակայն այդքանն էլ բավական էր, որ միտքս սևեռեր իր վրա: Նրա գնալուց հետո չկարողացա շարունակել կիսատ թողած գրքի ընթերցումը, գլխումս չէր տեղավորվում, թե որտեղից կարող էր ծանոթ լինել Խեչոյանին ու նրա գրքին… Ծերուկը առաջ էլ էր աչքովս ընկել, կրպակի պատուհանից միշտ տեսնում էի` ինչպես էր ամեն երեկո գրիչներով տուփը ձեռքին մոտենում անցորդներին, իսկ երբ հոգնում էր, նստում էր ծառերի մոտ գտնվող նստարաններից մեկին ու հետևում անցորդների անվերջանալի հոսքին: Սակայն նրա կերպարը ուշադրու­թյունս գրավել էր այն բանից հետո, երբ նկատել էի, որ Օպերայում կայանալիք յուրաքանչյուր ներկայացումից առաջ զարմանալի ճշտապահությամբ մոտենում էր տոմսարկղին, ճշտում տոմսի արժեքը ու երբեք չգնելով՝ հեռանում: Կարծում էի` հոգեկան խնդիրներ ունի և հավանաբար այդ համոզմանն էլ մնայի, եթե չլիներ հանդիպումը. անկասկած ծերուկը խելագար չէր, խելագարներին միշտ մատնում են աչքերը, իսկ նրա աչքերը հեռու էին խելագարությունից…
Որոշ ժամանակ ծերուկը շարունակում էր մնալ ուշադրությանս կենտրոնում, սակայն, երևի շուտով կմոռանայի և՛ նրան, և՛ հանդիպումը, եթե ինքը չհիշեցներ իր մասին: Մեկ շաբաթ էր անցել, երբ նորից մոտեցավ կրպակին: Կանգնել էր ցուցափեղկի դիմաց ու երկար նայում էր` մոխրագույն աչքերը ծուլորեն սահեցնելով մի գրքից մյուսին և այն տպավորությունն էր, թե ինչ-որ բան է ուզում, բայց չի համարձակվում թակել պատուհանը.
– Մի բան խնդրեմ, չե՞ք կարող Խեչոյանի գիրքը տալ,- վերջապես թակելով պատուհանը՝ ասաց ու ցույց տալով քիչ հեռվի նստարանը, ավելացրեց,- նստարանին նստած կարդամ, օրվա վերջում կվերադարձնեմ…
Դժվար էլ է ասել` ինչպես կվարվեի, եթե մտածելու ժամանակ ունենայի, բայց այդ պահին ամեն ինչ շատ արագ կատարվեց, և ինչքան էլ հստակ էր գիտակցումը, որ իրավունք չունեմ, որ սխալ գործած կլինեմ գիրքը տալով, միևնույն է՝ չկարողացա մերժել: Ծերուկը մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով հեռացավ ու տեղավորվելով նստարանի անկյունում՝ սկսեց կարդալ: Նրա շրջած յուրաքանչյուր էջի հետ ներսումս ավելանում էր ափսոսանքի զգացումը, թվում էր` հետո էջերից ճենճահոտ է գալու… Արդեն հաշտվել էի մտքի հետ, որ գիրքը այլևս ենթակա չէ վաճառքի, որ աշխատավարձիցս պիտի վճարեմ և որոշել էի` երբ վերադարձնի, չվերցնեմ, ասեմ` նվիրում եմ. այդպիսով և՛ լավություն արած կլինեի, և՛ կազատվեի ծերուկից: Հետագա դեպքերին, սակայն, այլ ընթացք էր վիճակված: Պայմանավորվածի պես օրվա վերջում նա մոտեցավ կրպակին, գիրքը մեկնելով՝ նորից մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, և դեռ չէի հասցրել որևէ բան ասել, երբ սկսեց խոսել գրքից ստացած տպավորությունների մասին: Զարմանալի է, հիմա երբ փորձում եմ դիպուկ համեմատություն գտնել ծերուկի խոսքը բնութագրելու համար, ծառից բացի ուրիշ ոչինչ չի գալիս մտապատկերումս, նրա խոսքը իրոք նման էր ծառի, որը բարձրանալով ճյուղավորվում էր և թվում էր՝ վերջ չի ունենալու: Շուտով Խեչոյանից անցում կատարեց Հրանտ Մաթևոսյանին, հետո Ակուտագավա Ռյունոսկեին, Կաֆկային… գրողները հաջորդում էին մեկը մյուսին և ինձ ոչինչ չէր մնում, քան կլանված ունկնդրել:
Այսպես սկսվեցին իմ ու ծերուկի զրույցները, ամեն օր, երբ ավարտում էր աշխատանքը, մոտենում էր ու որևէ գիրք խնդրելով՝ տեղավորվում նստարանին, իսկ օրվա վերջում վերադարձնում էր գիրքը, և սկսում էինք զրուցել.
– Նկատե՞լ ես քաղաքում ինչքան ագռավ կա, ժամանակին էսպես չէր, հիմա ագռավներն էլ ուրիշ են` ամբողջությամբ սև են… Ուշադրություն դարձրու՝ բոլոր ծառերի վրա բույն ունեն, հատկապես Սայաթ-Նովայի փողոցում, եթե մի պահ քաղաքը լռի, մարդ կգժվի դրանց ձայնից…
– Ես միշտ անհանգիստ եմ, ուղեղս միշտ լարված է. երբ ամեն ինչ վատ է, վախենում եմ, ճանապարհներ եմ փնտրում շտկելու դրությունը, երբ լավ է` նորից վախենում եմ, թվում է՝ ուր որ է մի վատ բան է լինելու…
– Խելագարները ուշ են ծերանում…
– Նայիր ուզածդ անցորդի դեմքին, մերոնք իսկույն տարբերվում են եկածներից, մերոնք միշտ շտապում են, միշտ ժամանակ չունեն, էստեղի մարդիկ չեն ապրում, էստեղի մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում պատրաստվում են մեռնելու…
– Չվող թռչունների մեջ վեհ, միաժամանակ տխուր ինչ-որ բան կա, նայելիս միշտ տխրում եմ…
Զրույցից զրույց նրա խոսքն ավելի անկաշկանդ էր դառնում, ասես շատ բան էր կուտակվել, և ահա գտել էր մեկին, ում կարելի է պատմել: Խոսում էր տարբեր հարցերի շուրջ, հայտնում իր կարծիքն ու դիրքորոշումը, իսկ երբ հեռանում էր, ասածներից որոշ մտքեր գրանցում էի նոթատետրիս մեջ՝ հույսով, որ մի օր օգտագործելու եմ պատմվածք գրելու համար…
Ժամանակը գրքի էջերի պես աննկատ թռչում էր, արդեն մայիս ամիսն էր, մեկը մյուսին հաջորդում էին անձրևոտ օրերը, իսկ ես կրպակում նստած կա՛մ գիրք էի կարդում, կա՛մ ժամերով նայում էի պատուհանին: Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր օրը գունատվում, ծառերի կատարները սկսում էին ճոճվել, քամին չորացած տերևները խառնելով փոշեխառը զանգվածին՝ փոքրիկ պտտահողմեր էր սարքում մայթերին, իսկ երբ սկսվում էր անձրևը, Մաշտոցի պողոտան, որ միշտ մարդաշատ էր, իսկույն դատարկվում էր, և այդ ժամանակ հեռվում երևում էր գաճաճի սև կերպարանքը: Միայն անձրևի ժամանակ էր Ռոդենի քանդակը տեսանելի կրպակի պատուհանից, ամեն անգամ, երբ դատարկվում էր փողոցը, այն իր գորշ արտաքինով հայտնվում էր ու միշտ անբացատրելի զգացումը ճնշում էր ինձ, ասես գաճաճը նայում էր փողոցին ու հրճվում դատարկությամբ… Միայն ծերուկն էր, որ խախտում էր դատարկությունը, գրիչներով տուփը կողքին՝ ժամերով նստում էր ծառի հարևանությամբ կուչ եկած որևէ նստարանի և խոժոռ հայացքից դժվար էր կռահել` ինչ է մտածում: Ամեն անգամ, երբ փորձում էի ամբողջացնել ծերուկի մասին իմացածս, հասկանում էի, որ ոչինչ չգիտեմ, և չնայած բավականաչափ ժամանակ էր` ճանաչում էինք միմյանց, չէի համարձակվում հարցնել անցյալի մասին, անցյալը փակ թեմա էր նրա համար, ու ինչքան մտածում էի, այնքան մեծանում էր ծերուկի անցյալը մուտք գործելու ցանկությունը: Զարմանում էի միայն` ինչո՞ւ Սոֆան ոչ մի անգամ չի պատմել նրա մասին…
Այդ օրը երկինքը զարմանալի ջինջ էր, անձրևոտ օրերից հետո վերջապես արև էր, մարդիկ շրջում էին քաղաքի փողոցներով, իսկ ծերուկը գրիչներով տուփը ձեռքին՝ ինչպես միշտ կանգնած էր Մաշտոցի պողոտայում: Ձանձրույթս ցրելու համար ժամանակ առ ժամանակ դուրս էի նայում, և երբ հերթական անգամ հայացքս ընկավ պատուհանին, կասկածելի տեսարանը անմիջապես գրավեց ուշադրությունս. ծերուկը անշարժ կանգնած էր փողոցի կենտրոնում, այլևս չէր անցնում մի անցորդից մյուսին ու պարզում տուփը, մարդիկ քայլում էին կողքով, ամեն ինչ շարժվում էր, և մարդկանց, ձայների ու գույների այդ գլխապտույտի մեջ անշարժ էր միայն նա` իր մաշված վերարկուի մեջ կուչ եկած, ասես ժամանակը կանգ էր առել նրա համար… Մտածելով, որ վատ է զգում, պատրաստվում էի մոտենալ, երբ ծերուկը կտրուկ շրջվեց ու արագ քայլերով, ասես ինչ-որ բանից վիրավորված՝ սկսեց հեռանալ, և միայն այդ ժամանակ նկատեցի, որ ձեռքի տուփը դատարկ է: Այդ օրը վերջին անգամ տեսա ծերուկին, նա այլևս չերևաց, շատ բաներ էին անցնում մտքովս, չէի ուզում հավատալ, որ այլևս չեմ տեսնելու նրան, գուցե մինչև օրս էլ հավատայի մեր հանդիպմանը, եթե չլիներ Սոֆայի հետ զրույցը: Ծերուկի անհետացումից որոշ ժամանակ անց Սոֆան վերադարձավ: Օպերայի շենքում վերանորոգումն ավարտվել էր, և տոմսարկղը կրկին բաց էր: Անբացատրելի էր ուրախությունս, Սոֆայի գալը հաճելի անակնկալ էր, նույնիսկ կարոտել էի նրա անվերջանալի պատմություններին ու զրույցներին, և հենց գալու օրն իսկ հարցրի միշտ տոմսի արժեքը ճշտող ու երբեք չգնող ծերուկի մասին: Սոֆան, ինչպես միշտ, ամեն ինչ գիտեր: Լսելով հարցս՝ քիչ տխրեց, ասես այնպիսի բան էի հարցնում, որ չէր ցանկանա պատմել, բայց պատմեց: Ասում էր՝ ծերուկը ժամանակին օպերային երգիչ է եղել, դասավանդել է կոնսերվատորիայում, հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել է ամեն ինչ ու հայտնվել փողոցում… Սոֆան հիշում էր նրա հետ կապված դրվագներ, որոնց ականատես էր եղել, և որոնց մասին լսել էր ծանոթներից: Սակայն վերջինը, ինչ ասաց նա, դաջվեց հիշողությանս մեջ, և շատ կուզենայի լսած չլինել.
– Ասում են՝ կոնսերվատորիայի իր նախկին ուսանողներից մեկը տեսնում է նրան և մի կնոջ գումար տալով՝ խնդրում է մոտենալ ու գնել բոլոր գրիչները, որպեսզի իր դասախոսը երկար չմնա փողոցում կանգնած… Նա նկատում է ուսանողի այդ արարքը, հաջորդ օրն այլևս չի երևում փողոցում, մյուս օրն էլ, երրորդ էլ… Նրան գտնում են կանգառներից մեկի նստարանին անշնչացած…
Սոֆան ամբողջ օրը խոսեց ծերուկի մասին, և մտքով չէր էլ անցնում, որ կարող է՝ ծանոթ լինեմ նրան, որ իր պատմած դեպքի օրը տեսել եմ… Առանց ընդհատելու լսում էի, փորձում մտապահել բոլոր ասածները, իսկ երբ պատահաբար նայեցի պատուհանին` փողոցը դատարկ էր, խոսքով ընկնելով չէինք նկատել` ինչպես էր անձրև սկսվել: Դրսում անձրև էր, և գաճաճը հեռվում կանգնած՝ դարձյալ նայում էր ու ասես դարձյալ հրճվում, միայն հիմա այլևս ոչ ոք չէր խախտում փողոցի դատարկությունը…

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ. ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

bankoboev-ru_devochka_raduyuschaya_prihodu_novogo_goda_na_fone_elki

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Իմ կարծիքով, սրինգը ուզում է ասել ,որ աղջիկը ուրիշ բաների վրա է կենտրոնանում ոչ թե գործ անելուց : Սրինգը խորհուրդ է տալիս աղջկան եթե մի գործ ես անում պետք է կենտրոնանաց այս գործի վրա որ ամեն ինչ լավ ստացվի, եթե ուրիշ բաների վրա ես կենտրոնանում չի ստացվի գործը:

Աշխարհագրություն

Քոլեջի 1-ին կուրսի աշխարհագրության քննության հարցաշար

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները
  2. Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։
  3. Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում
  4. Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացնում են բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրման օբյեկտը և առարկան։ Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է Երկրի աշխարհագրական թաղանթի բարդ կառուցվածքի, նրանում ընթացող երևույթների և գործընթացների ուսումնասիրմամբ։ Աշխարհագրության երկու հիմնական ճյուղերն են. բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտությունները։ Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ։
  5. Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի և գործողությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, որոնք կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում. համեմատական, նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն
  • կոնկրետ գիտական, որոնք կիրառելի են գիտության որոշակի ճյուղերում. երկրաֆիզիկական, հնէաշխարհագրական, վիճակագրական, տեխնիկատնտեսական և այլն
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ. լաբորատոր, դաշտային հետազոտություն, հեռաչափական, հարցումներ և այլն
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների. դասակարգում, շրջանացում, քարտեզագրում, գնահատում, համեմատություն և այլն
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման. համակարգիչների, երկրատեղեկատվական և այլ ձևերով
  1. Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք

Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ մթնոլորտի ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

  1. Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
    ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը)
  2. Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
    (ռիթմիկություն, զոնայականություն)
  3. Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը
  4. Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը
  5. Զարգացած և զարգացող երկրներ
  6. Զարգազած երկրներ են
  7. ԱՄՆ,Հարավային Կորեա, Իսրայելը, Շվեդիա, Ֆրանցիա,Գերմանիա, Մեծ բրիտանիա, Չեխիա, , Կանադա, Ճապոնիա:
  8. զարգացող երկներ
  9. Հայաստան, Ադրբեջան, Հնդաստան, Չինաստան, Թուրքիա, Իրան և այլ:

  10. 10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ։ Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր։ Բնակչության աջի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս։ Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում։ Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին+

  1. Բնակչության վերարատադրություն
    2,Բնակչության սեռատարիքային կազմը

Բնակչության սեռատարիքային կազմը

Բնակչության կազմը (կառուցվածքը) ամբողջ աշխարհի եւ ամեն մի առանձին երկրի բնակչության կարեւոր բնութագրիչներից է: Դրա մասին ճշգրիտ տեղեկություններ են տալիս մարդահամարները: Առավել կարեւոր ցուցանիշներից են բնակչության կազմն ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի, զբաղմունքի, ազգային եւ ռասայական պատկանելության, կրոնական դավանանքի:

Բնակչության սեռային կազմը: Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս տղամարդկանց եւ կանանց թվաքանակների հարաբերակցությունը: Բնակչության սեռային կազմի վրա մեծ ազդեցություն են թողնում ծնելիության մակարդակը, կյանքի միջին տեւողությունը, միգրացիաները, պատերազմները: Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետեւ կանայք տղամարդկանցից ավելի երկարակյաց են: Աշխարհում բնակչության սեռային կազմում տղամարդկանց բաժինը 50,4% է:

ետեւյալ տարիքային խմբերը՝ մինչեւ 14 տարեկաններ, 15–64 տարեկաններ (աշխատանքային տարիք) եւ 65–ից բարձր: 2006 թ. աշխարհի բնակչության ընդհանուր թվում երեխաների բաժինը կազմել է 28,0%, աշխատանքային տարիքի մարդկանց բաժինը` 64,6%, իսկ ծերերինը` 7,4% ¥տե՛ս նկ. 15): Բնակչության տարիքային կազմը նախ եւ առաջ պայմանավորված է բնակչության վերարտադրության բնույթով: Երեխաների բաժինը մեծ է բնակչության

վերարտադրության երկրորդ տիպի ¥նոր զարգացող¤ երկրներում, ամենից առաջ` Աֆրիկայի երկրներում, որտեղ բարձր է բնակչության ծնելիության ցուցանիշը, եւ ցածր է բնակչության կյանքի միջին տեւողությունը: Սրանք «երիտասարդ» ազգերն են: Այդպիսի երկրներից է, օրինակ, Նիգերիան, որի բնակչության ընդհանուր թվի 45,1%–ը երեխաներ

են, իսկ

4,7%–ը՝

ծերեր:

Ընդունված է բնակչության տարիքային կազմը եւ սեռային կազմը միասին պատկերել սեռատարիքային բուրգի տեսքով (տե՛ս նկ. 16): Նոր զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով եւ նեղ գագաթով բուրգը, իսկ զարգացած երկրներին` նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով եւ գագաթով բուրգը: Անցումային երկրների բուրգի տեսքը մի փոքր այլ է. հիմքն ավելի լայն է, իսկ գագաթը՝ ավելի նեղ, քան զարգացած եվրոպական երկրներինը: Սեռատարիքային բուրգի միջնամասն ընդհանուր գծերով ցույց է տալիս աշխատանքային տարիքի (15–64 տ.) բնակչության քանակը (%–ով): Վերջին տասնամյակներին արագ աճում է ծեր բնակչության ցուցանիշը, եւ նվազում է երեխաների բաժինը, այսինքն՝ ընթանում է բնակչության ծերացման գործընթաց (նկ. 17): Եթե զարգացած երկրների մեծ մասը, հատկապես արեւմտաեվրոպական երկրներն արդեն ներկա ժամանակաշրջանում ծերացման վտանգի տակ են, ապա, ըստ մասնագետների կանխատեսումների, XXI դ. կեսերին բնակչության ծերացման վտանգը կսպառնա ողջ աշխարհին: Այդ ժամանակ աշխարհի չափանիշով մեծահասակ ¥ծեր) մարդկանց թիվը պատմության մեջ առաջին անգամ կհավասարվի երեխաների թվին:

Բնակչության տարիքային կազմի հետ անմիջապես առնչվում է կյանքի միջին տեւողության ցուցանիշը: Կյանքի միջին տեւողությունը պայմանավորված է բնակչության մահացության մակարդակով: Հասկանալի է, որ որքան բարձր է մահացության ընդհանուր գործակիցը, այնքան ցածր է կյանքի միջին տեւողությունը: Հին Հունաստանում եւ Հռոմում այն կազմում էր ընդամենը 25 տարի, իսկ XX դ. կեսերին` արդեն 46 տարի: 2006 թ. տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմել է 65,1 տարի, կանանցը` 69,6 ¥աղ. 11):Գիտնականները կանխատեսում են, որ 2050 թ. կյանքի միջին տեւողությունը կհասնի 75 տարվա: Կյանքի միջին տեւողության ցուցանիշն ունի աշխարհագրական մեծ տարբերություններ: Ամենաբարձր ցուցանիշներ 80 տարի եւ ավելի) ունեն զարգացած երկրները` Ճապոնիան, Ֆրանսիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ավստրալիան եւ այլն, որտեղ բարձր է բնակչության կենսամակարդակը, եւ լավ հիմքերի վրա է դրված առողջապահությունը: Կյանքի միջին տեւողության ամենացածր ցուցանիշներն (40–45 տարի) ունեն Աֆրիկայի ամենաաղքատ երկրները` Մոզամբիկը, Անգոլան, Զամբիան, Զիմբաբվեն եւ այլն, որտեղ ցածր է բնակչության կենսամակարդակը, եւ մեծ է սովյալների թիվը: Ամբողջ աշխարհի չափանիշով՝ կանայք միջին հաշվով ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Ընդ որում՝ զարգացած երկրներում այդ տարբերությունն ավելի է մեծանում 5–7 տարի): Դրա պատճառը տղամարդկանց՝ ավելի հաճախադեպ մահացու դժբախտ պատահարներն են, ավտովթարներ եւ այլն), ինչպես նաեւ համեմատաբար ավելի մեծ քանակով ծխախոտ եւ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը: Սակայն

Աֆղանստանում, Արեւադարձային Աֆրիկայի մի շարք երկրներում `Նիգեր, Զիմբաբվե եւ այլն, կանանց կյանքի միջին տեւողությունը ավելի ցածր է, քան տղամարդկանցը: Բնակչության սեռատարիքային կազմի տվյալներն անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսների, դպրոցական եւ նախադպրոցական տարիքի երեխաների, զինծառայողների եւ թոշակառուների թիվը հաշվարկելու, ինչպես նաեւ սպառման առարկաների ծավալները ծրագրելու համար: Դա նաեւ ելակետային հիմք է բնակչության հեռանկարային թիվը կանխատեսելու համար:

Բնակչության ազգային կազմը

Երկրագնդի բնակչության ազգային կազմը շատ բարդ ու բազմազան է: Երկրագնդի վրա հաշվվում է 3–4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ եւ էթնոհոգեբանությամբ: Էթնոսը կամ էթնիկ ընդհանրությունը լեզվով, տարածքով, տնտեսությամբ, մշակույթով, էթնիկական ինքնագիտակցությամբ միավորված մարդկանց պատմականորեն ձեւավորված կայուն ընդհանրությունն է: Մարդկային հասարակության զարգացման ընթացքում առաջացել են էթնոսի երեք տեսակներ՝ ցեղեր, ազգություններ եւ ազգեր:

Ներկայումս աշխարհի որոշ տարածաշրջաններում եւ երկրներում միաժամանակ գոյություն ունեն էթնոսի բոլոր տեսակները: Էթնոսի ձեւավորման հիմքում ընկած է համատեղ աշխատանքային գործունեությունը, որը հնարավոր է միայն տարածքի ընդհանրության եւ հաղորդակցման ընդհանուր միջոցի՝ լեզվի առկայության պայմաններում: Ուստի բոլոր էթնոսներին հատուկ հատկանիշներ են տարածքը եւ լեզուն: Էթնոսի կարեւորագույն հատկանիշներից է նաեւ էթնիկական ինքնագիտակցությունը, այսինքն՝ մարդկանց որոշակի խմբին պատկանելու գիտակցումը: Էթնիկական ինքնագիտակցությունն ասես իր մեջ կենտրոնացնում է մարդկանց զգացմունքները՝ կապված իրենց ծագման, ցեղակիցների մերձավորության, մայրենի լեզվի, հայրենական տարածքի հետ:

Ցեղը էթնոսի ամենապարզ եւ ամենահին ձեւն է: Ցեղին բնորոշ գծերն են ցեղային ներամուսնությունը, արյունակցական կապերի առաջնայնությունը, բաժանումը տոհմերի: Ցեղի հատկանիշներն են նաեւ ընդհանուր տարածքի առկայությունը, ցեղային ընդհանուր լեզուն (բարբառը), ցեղային ինքնագիտակցությունը եւ ինքնանվանումը: Զարգացած տոհմային կարգ ունեցող ցեղերի մոտ կարեւոր հատկանիշ է նաեւ զինվորական եւ քաղաքացիական առաջնորդների միջոցով ցեղային ինքնակառավարումը: Ցեղերը սովորաբար գոյատեւում են մինչեւ դասակարգային հասարակության եւ առանձին

պետությունների կազմավորման շրջանը: Ցեղեր ներկայումս պահպանվել են Հասարակածային եւ Արեւադարձային Աֆրիկայում, Ամազոնի դաշտավայրում (հնդկացիական ցեղեր), Ասիայում (քոչվոր արաբներ, քրդեր, աֆղաններ եւ այլն):

Ազգությունը էթնոսի պատմական զարգացման երկրորդ փուլն է: Ազգությունն ունի ազգին բնորոշ հատկանիշները, սակայն սոցիալ–տնտեսական զարգացման ավելի ցածր աստիճան: Թեպետ ազգությունը ձեւավորվում է ցեղերի միությունից, սակայն տոհմացեղային կապերի ուղղակի շարունակություն չէ, այլ մի նոր հանրություն, որի մեջ ձուլվում են ոչ միայն ազգակից, այլեւ օտար ցեղերի հատվածներ:

Ընդհանուր նախնու մասին պատկերացումները աստիճանաբար փոխվում են որոշակի ցեղից առաջանալու մասին գիտակցության: Հին աշխարհի ազգությունները ծագել են նախնադարյան համայնական կարգերի քայքայման եւ ստրկատիրական

հարաբերությունների ձեւավորման շրջանում (հույներ, հայեր, հնդիկներ եւ այլն): Մի շարք ազգություններ (ֆրանսիացիներ, ռուսներ եւ այլն) առաջացել են նախնադարյան կարգերից ավատատիրականին անցնելու հիմքի վրա:

Ազգը էթնոսի պատմական զարգացման բարձրագույն ձեւն է: Ազգային միասնական շուկայի ձեւավորման եւ տնտեսական կապերի զարգացման շնորհիվ ստեղծված տնտեսական ընդհանրությունները նախադրյալներ դարձան ազգությունների համախմբման եւ ժամանակակից ազգերի ձեւավորման համար: Տնտեսական ընդհանրությունից եւ միասնական տարածքից բացի՝ ազգը բնութագրվում է նաեւ զարգացած գրական լեզվով: Վերջինս առաջանում է, որպես կանոն, այն տարածքային բարբառի հիման վրա, որը դարձել է ազգային պետության ձեւավորման միջուկը (օրինակ՝ Փարիզի բարբառը՝ ֆրանսիացիների համար, Լոնդոնինը՝ անգլիացիների համար, Արարատյան բարբառը՝ արեւելահայերի համար):

Ազգային ինքնագիտակցությունը մարդկանց մոտ կարող է պահպանվել նույնիսկ լեզվի մոռացության պայմաններում: Ազգի հատկանիշներից է նաեւ հոգեւոր մշակույթի եւ հոգեբանական խառնվածքի ընդհանրությունը, որն արտահայտվում է ազգային բնավորության գծերով:

Բացի վերը նշված երեք տեսակի էթնոսներից՝ տարբեր ժողովուրդների շփման գոտիներում ձեւավորվում են անցումային ազգային ընդհանրություններ (օրինակ՝ ԱՄՆ–ի հայերը, Կանադայի ֆրանսիացիները եւ այլն): Մարդկության պատմության ընթացքում անընդհատ տեղի են ունենում էթնիկ ընդհանրությունների փոփոխություններ: Տարբեր

պատճառներով քայքայվում են առանձին էթնոսներ, եւ առաջանում են նորերը: Այն երեւույթը, երբ ամրապնդվում է ազգի լեզվական ու մշակութային ընդհանրությունը, երբ ազգը դառնում է ավելի միասնական ու ամրակուռ, կոչվում է ազգային համախմբում (կոնսոլիդացիա):

Ազգային համախմբումը՝ որպես էթնիկական ակտիվ գործընթաց, շարունակում է կարեւոր դեր խաղալ Ավստրալիայում, Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներում: Տեղի է ունենում նաեւ հակառակ երեւույթը՝ ազգերի ձուլումը (ասիմիլյացիա): Դա մի ազգի ձուլումն է մյուսի մեջ՝

վերջինիս լեզուն, մշակույթը եւ ազգային սովորույթները յուրացնելու միջոցով կամ որեւէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ: Ազգերի ձուլումը կարող է լինել բնական, այսինքն՝ խաղաղ ճանապարհով, աստիճանաբար, պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում: Կարող է լինել նաեւ բռնի ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել:

Աշխարհի բնակչության ազգային (էթնիկական) եւ լեզվական կազմերը նույնը չեն: Կան ազգեր (շոտլանդացիները, շվեյցարացիները), որոնք խոսում են մի քանի լեզուներով: Ավելի տարածված է այն դեպքը, երբ նույն լեզվով խոսում են տարբեր ազգեր: Բնակչության աշխարհագրության համար առանձնապես կարեւոր է ժողովուրդների դասակարգումն՝ ըստ թվաքանակի եւ լեզվի: Աշխարհի ժողովուրդների մեծ մասը թվաքանակով փոքր է: Հանդիպում են նույնիսկ ժողովուրդներ, որոնց թվաքանակը չի անցնում հազար մարդուց, օրինակ` ալեութները, վեդդի ցեղերը Շրի Լանկայում, բոլտոկուդի ցեղերը Բրազիլիայում: Մեկ միլիոնից ավեի թվաքանակ ունեն շուրջ 300 ժողովուրդ: 100 մլն–ից ավելի թվաքանակ ունեցող խոշորագույն ժողովուրդներն են չինացիները, հինդուստանցիները, բենգալացիները, ԱՄՆ–ի ամերիկացիները, բրազիլացիները, ռուսները, ճապոնացիները, փենջաբցիները, բիհարցիները, մեքսիկացիները: Դրանց բաժին է ընկնում աշխարհի ամբողջ բնակչության շուրջ 40%–ը (տե՛ս նկ. 46): Գիտության մեջ ժողովուրդների դասակարգման համար չափանիշ ընտրելիս նախապատվությունը տրվում է լեզվին:

Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր եւ մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ): Ազգակից լեզուները միավորվում են՝ կազմելով լեզվախմբեր: Եթե լեզվախմբերի կամ առանձին լեզուների միջեւ հեռավոր ազգակցություն է լինում, դրանք միավորվում եւ կազմում են լեզվաընտանիքներ: Լեզվախմբերի եւ լեզվաընտանիքների աշխարհագրական տարածման սահմաններն դարձակվել են՝ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն: Միեւնույն ժամանակ իսպառ անհետացել են անցյալում տարածված բազմաթիվ լեզուներ (գոթական, խեթական եւ այլն):

Գիտնականներն առանձնացնում են 15 խոշոր լեզվաընտանիքներ: Դրանցից ամենատարածվածը հնդեվրոպականն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է մոտ 150 ժողովուրդ՝ աշխարհի բնակչության մոտ կեսը: Այս լեզվաընտանիքի մեջ մտնող առավել խոշոր լեզվախմբերն են ռոմանականը, գերմանականը, սլավոնականը,

հնդարիականը: Հայերենը՝ որպես առանձին ճյուղ, նույնպես մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի մեջ մտնող առավել տարածված լեզուներն են հինդին, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը եւ այլն (տե՛ս աղ. 12):

Աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը խոսում է չին–տիբեթական լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներով, առաջին հերթին՝ չինարենով (շուրջ 1,2 մլրդ մարդ):

Ավելի փոքրաթիվ, բայց բավականին տարածված են ալթայան, սեմաքամյան, նիգերկորդոֆանյան, ավստրոնեզիական, պարաթայական, դրավիդյան, կովկասյան լեզվաընտանիքները (տե՛ս նկ. 47):

Ալթայան լեզվաընտանիքին պատկանող լեզուները լայն տարածում ունեն Եվրասիայի կենտրոնական շրջաններում: Այս լեզվաընտանիքի խոշորագույն լեզվախումբը թուրքականն է, որի մեջ մտնում են թուրքերենը, ադրբեջաներենը եւ այլ լեզուներ: Սեմաքամյան լեզվախմբին պատկանող ժողովուրդները տարածված են Արաբական թերակղզում եւ Հյուսիսային Աֆրիկայում, իսկ առավել տարածված լեզուն արաբերենն է: Նիգերակորդոֆանյան լեզվաընտանիքի լեզուներով խոսում է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության հիմնական մասը: Պարաթայական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները զբաղեցնում են Հնդկաչինի եւ Չինաստանի հարավային մասի ընդարձակ տարածքները:

1․ Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:

Եթե նկատի ունենք փոփոխությունները. ծնվում են ավելի շատ տղաներ, բայց 25-30 տարեկանից հետո գերակշռում են կանայք/, ապա առանձնացվում են տասը գլխավոր գործոններ: Դրանք են.

1. կնոջ և տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններ,

2. մանկական տարիքում տղաների մահացության բարձր հաճախականություն,

3. տղամարդկանց աշխատանքային պայմանների դժվարություններ,

4. պարտադիր զինծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված տղամարդկանց մեծ թվաքանակ,

5. արտագնա աշխատանքներում և արտաքին գաղթերում տղամարդկանց մեծ թվով ներգրավվածություն,

6. տղամարդկանց կողմից ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,

7. տղամարդկանց շրջանում լայն տարածում գտած թմրամոլություն,

8. էքստրեմալ իրավիճակներում հայտնվելու տղամարդկանց անհիմն մղվածություն,

9. կանանց մարդավաճառություն և շահագործում (թրաֆիքինգ)

10. տնտեսապես զարգացող մի շարք պետություններում մանկահասակ աղջիկների վաղ ամուսնություն:

Բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև (և ոչ միայն) գոյություն ունեցող կապերը պայմանավորված են մի շարք գործոններով: Դրանք են պետության զարգացման մակարդակը, իրականացվող ժողովրդագրական քաղաքականությունը, անձնական նախասիրությունը: Ներկայացնեմ դրանց բովանդակությունը: Զարգացող պետություններում ունենում են շատ երեխաներ, իսկ զարգացածներում՝ ունենում են 1-2 անկախ սեռից: Ժողովրդագրական քաղաքականությունը միջոցառումների շարք է, որով պետությունն իր համար ցանկալի ձևով ազդում է բնակչության բնական շարժի վրա:

Ինչ վերաբերում է անձնական նախասիրությունը՝ նշեմ, որ ամենացավալի գործոնը սա է, քանի որ սրա փոփոխությունները պայմանավորված են նաև արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերություններից: Սրա բացասական կողմի դրսևորվումը հղիության արհեստական ընդհատումն է: Բնականաբար այս դեպքում մի տեսակ երկրորդական են դառնում պետության զարգացման մակարդակն ու ժողովրդագրական քաղաքականությունը:

2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:

Հիմնական տարիքային խմբերն են՝ մինչև 14 տարեկաններ (երեխաներ), 15–64 տարեկաններ (երիտասարդ և հասուն մարդիկ՝ չափահաս բնակչություն) և 65-ից բարձր ծերեր: Երբեմն առանձնացնում են նաև բնակչության հետևյալ տարիքային խմբերը՝ մինչև 15 տարեկաններ, 15–59 տարեկաններ (աշխատանքային տարիք) և 60–ից բարձր: Որը կարելի է տեսնել գծապատկերում ըստ տարածաշրջանների։

Գծապատկերում երևում է, որ վերջին տասնամյակներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զարգացած և զարգացող երկրներում, նկատվում է տարբեր տեմպերով երեխաների բաժնի նվազում և ծերերի բաժնի ավելացում բնակչության ընդհանուր թվում։ Այս միտումները ավելի են խորանալու, բացի այդ՝ զարգացած երկրներում նվազելու, իսկ զարգացող երկրներում աճելու է աշխատունակ բնակչության բաժինը։

  1. Բնակչության ազգային կազմը
  2. Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
  3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։
  4. Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։
  5. Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Կիսամյակի Հաշվետվություն

Ես Տիգրան Բրուտյան եմ, սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր առաջին կուրսում, այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Ես ընտրեցի իմ մասնագիտությունը՝ հաշվողական տեխնիկայի սպարսակում: Առաջին անգամ ես մասնակսեցի Սևանի Վաղաշեն կատարած եռօրյա ճամփորդության, մասնակցել եմ նաև Գյումրի, Էրեբունի, Հայաստանի գիտության թանգարան ճամփորդություններին: : Այս տարի ես սովորեցի առարկաները Հայոց լեզու, Գրականություն, Մաթեմատիկա տետրում, Ռուսերեն, Էկոլոգիա, Ֆիզիկա տետրում, Աշխարհագրություն, Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Կենսաբանություն:

Կենսաբանություն

  1. Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք):
  2. Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։
  3. Գրել պրոկարիոտ բջիջների մասին:

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմներ, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները)։
  • Բաժանումը պարզ է։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.
  • Նախակորիզավորների ցիտոպլազմայում են տեղակայված ռիբոսոմները, վակուոլները , իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում’ նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։
  1. Համառոտ ներկայարու բջջի օրգանոիդները (միտոքոնդրյուներ, քլորոպաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):
  2. Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջի բաժանում):
  3. Կորիզակիսումկարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
  4. Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:

Հայոց լեզու

Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեքհայրուրվաթսունհինգ,:

2․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, ․․շոգից․․

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե․գործ չանեի․․

Նա այնքան գեղեցիկ էր, որ ․․մարդիկ զարմացած են․

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն․․մութ է․

3․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ․գիտուն․․․ի  ոտքը քարին կդիպչի։

․․․ը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ ․․․․ը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե ․․․․։

․․․․․․ի հետ քար քաշիր,  ․․․․․ի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ ․․․ը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)

Հասարակագիտություն

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Առաջադրանք

Կարդա՛ առակը և վերլուծիր։ Աշխատանքը հրապարակիր բլոգում։

Իմ կարծիքով փոքրիկ տղան խնձորենի հարազատ և մտերիմ էն դառնում: Տղան մեծանում է մոռանում է ծառին և նրա մոտ է գալիս ինչ որ բանի կարիք ունենալու ժամանակ ծառը շատ հավատարիմ ընկեր է լինում և տղային օգնելու համար տալիս է ինչ որ ունի, իսկ տղան ամեն անգամ ծառն մոռանում ու գնում է , և տղան ծերանում է ու նորից գալիս է ծառի մոտ ,ծառը ունենալով միայն չորացած արմատներ նորից թիկունք է լինում մարդու և անմտքից և նորից կարողացել է օգտակար լինել տղային և երջանկությունից արտասվել է: Առակը ուսուցանում է ,որ հին և լավ ընկերը միշտ պատրաստ է օգնել իր ընկերոջ: