Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Այսօր ես նույնպես մասնակցեցի Ձմեռային մարզական ստուգատեսին : Ես ընտրել էի ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց: Ընտրեցի, քանի որ շատ եմ սիրում ձմեռային անտառը: Մինչև անտառապարկ հասնելը կանգ առանք Ողջաբերդի Չարենցի կամար հուշարձանի մոտ, որտեղ նկարվեցինք : Շատ ափսոսեցի, որ մառախուղ էր և Արարատյան լեռ բացվող հրաշալի տեսարանը չէր երևում: Այնուհետև, երբ հասանք արգելոց, մի տեսակ հանգստության և բավականություն զգացի այդ տեսարանից՝ սպիտակ հագած ծառեր և սպիտակ ձյունով ծածկված հող, կարծես անտառը ինքնամաքրվում է: Այդ գեղեցիկ միջավայրում՝ ձմեռային խաղերով հագեցած շատ ուրախ ժամանակ անցկացրինք մեր խմբով: Ես մեծ բավականություն ստացա այս ճամփորդությունից: