Հայոց լեզու

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

Տաճար մտնելիս ստանոմ էս հոգեվոր քաղցրություն,  իսկ, արդեն ընկուզենին բերանը այսինքն բարիք է:

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆ ՈՒ ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Երկրաբանական հիմք

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա մենք ապրում ենք, և որի վրա էլ կատարվում են տարբեր աշխարհագրական երևույթները:

Հողային բաղադրիչ

Հողը լանդշաֆտագիտության մեջ, ինչպես նաև ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի: Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն հող ստեղծել հնարավոր չէ:

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ

Ռելիեֆի մեջ շատ կարևոր է տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունն ու խորությունը և լանջերի կողմնադրությունը:

Կլիմայական բաղադրիչ

Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները, խոնավությունը, ծովի մոտիկությունը, և այլն:

Ջրերը

Ջուրը շատ կարևոր նշանակություն ունի մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Եթե օվկիանոսներում, ծովերում, լճերում չկա ջրի շրջանառություն, ապա այդ օրգանական աշխարհն աղքատ է:

Կենսոլորտ

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է: Կենսոլորտում կա բիոտա, հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է: Կենսոլորտը ամենից ինտենսիվ զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում:

Անթրոպոգեն բաղադրիչ

Այս բաղադրիչի կենտրոնում կանգնած է մարդը: Մարդը շատ վնասներ է հասցնում բնությանը, ոչնչացնում է անտառների 70%-ը, և շատ ռեսուրսներ է վատնում:

Cv

Տիգրան Բրուտյան Իգորի

Անձնական տեղեկություններ
Ծննդյան վայրըՀՀ. Երևան
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը01.05 .2006թ.
ՔաղաքացիությունըՀՀ
Հաշվառման հասցե (ըստ անձնագրի)ք.Երևան, Ա.Բաբաջանյան 43շ.,11բն,
Ընտանեկան կարգավիճակ
Կուսակցականություն
Հասարակական գործունեություն 
Հեռախոսահամարներ (տան, բջջային)10726206
Էլեկտրոնային հասցեBrutyan.tigran-nd@mskh.am
Այլ տեղեկություններ
 
Կրթություն
Հանրակրթություն
<<Մխիթար Սեբաստացի>> քոլեջ2021-2022
Մասնագիտական կրթություն 
  
  
  
Վկայագրված վերապատրաստումներ 
  
  
  
  
  
  
  
  
Աշխատանքային փորձ, այդ թվում՝ կամավորական
Աշխատելու տարեթիվըԿազմակերպության, ծրագրի անվանումըԿատարած աշխատանքը
Որպես վերապատրաստող իրականացրած վերապատրաստումներ
ԺամանակըԱնվանումըՏեղը
Մասնագիտական հրապարակումներ
ՎերնագիրՀրապարակման տեղը
  
Լեզուների իմացություն (թվարկել՝ նշելով իմացության մակարդակը)
Հայերեն (մայրենի)
ՏՀՏ հմտություններ (թվարկել Ձեր կողմից գործածվող թվային միջոցները, համակարգչային ծրագրերը)
MS Office , ինտերնետ կապի   եւ էլ. փոստի գործածում
Հետաքրքրություններ
 
Այլ տեղեկություններ
 

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։

Ուսումնական հետազոտության գաղափարը առաջացել էր Հայ ականավոր թագուհիները. նախագիծը մեկնարկելիս։ Հետազոտական աշխատանքը, որպես նախագծի զարգացում, նախատեսվում է իրականացնել բազմակողմանի, երկարաժամկետ ուսումնասիրություն։ Աշխատանքում ներգրավված են տարբեր մասնագիտական խմբեր։

Նպատակը՝

  • Ճանաչել և ճանաչելի դարձնել հայոց թագուհիներին. իրենց ներդրումը երկրի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում
  • Ուսումնասիրել թագավորական պալատի կենցաղավարությունը, հանդերձանքը…

Խնդիրները՝

  • Ուսումնասիրել և համադրել պատմական մի քանի սկզբնաղբյուրներ
  • Վերակառուցել պատմական ժամանակահատվածը թատերական ներկայացմամբ՝ կերպարներ, հանդերձանք, կենցաղ…
  • Հավաքված ուսումնական նյութերի՝ տեսանյութ, ֆոտո, ֆիլմ, տեքստ թվայնացում

Հետազոտության ուղղությունները՝

  • Պատմագիտական աղբյուրներ հայոց թագուհիների մասին
  • Հայոց թագուհիների հանդերձանքը
  • Հայոց թագուհիների  հոգեկերտվածքի ուսումնասիրում
  • Թատերական ներկայացում՝ լուսանկարչի օբյեկտիվից
  • Տեղանքի ընտրության ճշգրտում զբոսավարների մասնակցությամբ
  • Պատմության վերակառուցում (տարածք, կերպարներ, կենցաղ, ….
  • Ներկայացման երաժշտության, պարերի և թատերականացված ծեսի ընտրություն
  • Ուսումնական նյութերի թարգմանություններ
  • Հետազոտական ընթացքի անոնսների ստեղծում
  • Հայոց թագուհիները. ուսումնական-հետազոտական նախագծի թվայնացում, ուսումնական նյութի ստեղծում
  • Հանդիպումներ, քննարկումներ …

Ընթացք/ քայլեր՝

  • Պատմագիտական աղբյուրների հայթհայթում, ուսումնասիրում, համադրում՝ այստեղ
  • Պալատական, թագավորական հանդերձանքի հետազոտոմ, գծագրում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի արքունական հոգեբանության ուսումնասիրում՝ այստեղ
  • Ուսումնական նյութերի թարգմանություն՝ այստեղ
  • Պալատական կենցաղի, սպասքի ուսումնասիրում, վերակառուցում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցման համար համապատասխան տեղանքի ընտրություն
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցում՝ թատերական ներկայացմամբ
  • Տեսաֆիլմի նկարահանում, ստեղծում
  • Ուսումնական նյութերի թվայնացում, ներկայացում

Ուսումնական հետազոտության պատմական կերպարներ՝

Փառանձեմ թագուհի (IV դար)

Զաբել թագուհի (XIII դար)

Կատրանիդե Բ (XI դար)

Ճամփորդություններ՝

Հայաստանի պատմության թանգարան

Արդյունք՝

Ուսումնական նյութերի ստեղծում և թվայնացում

Պատմական դրվագի թատերականացված բեմադրում

Ֆիլմի ստեղծում

Նախագծի զարգացում/շարունակություն

Աղբյուրներ՝

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987

Հայ ժողովրդի պատմության քրիստոմատիա, հ․ 1, Ե․, 2007, հ․ 2, Ե․, 2011

Գրականություն՝

Չամչյան Մ․, Հայոց պատմություն, հ․ Ա, Վենետիկ, 1784 (Ե․, 1985)

Հարությունյան Հ․ Ա․, Հայաստանը Արշակունիների ժամանակ․ Ե․, 1945

Հրանդ Ք․ Արմեն, Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958

Մանանդյան Հ․, Երկեր, հ․ Բ, Ե․, 1978

Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ․), հ․ II, Ե․, 1984

Հարությունյան Բ․, Հայոց արքունիքի դերը Հայոց եկեղեցու անկախացման գործում, տե՛ս Հայոց եկեղեցի և պետություն (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե․, 2000Реклама

Վեկտորի հասկացությունը

Վեկտորը լատիներեն բառ է, որը նշանակում է տանող:

Այն մեծությունները,որոնք բնութագրվում են թվային արժեքով,կոչվում են սկալյար մեծություններ, իսկ այն մեծությունները,որոնք բնութագրվում են ոչ միայն թվային արժեքով, այլև տարածության մեջ իրենց ունեցած ուղղությամբ, կոչվում են վեկտորական մեծություններ

Վեկտորական մեծությունը կամ վեկտորը այն մեծությունն է, որը որոշվում է թվային արժեքով և ուղղությամբ: Վեկտորի թվային արժեքը կոչվում է նրա մոդուլ:

Վեկտորը ներկայանում է որպես ուղղորդված հատված: Հատվածի ծայրակետերից մեկն անվանվում է  սկզբնակետ, իսկ մյուսը՝ վերջնակետ

Վեկտորի գրառման համար տառերի հերթականությունը խիստ կարևոր է: Առաջին տառը ցույց է տալիս սկզբնակետը, իսկ երկրորդը՝ վերջնակետը:

Հատվածի երկարությունը վերցվում է վեկտորի մոդուլին հավասար: Օրինակ,  AB ոչ զրոյական վեկտորի  մոդուլը հավասար է AB հատվածի երկարությանը: Այն նշանակվում է |AB|:

Այն վեկտորը, որի մոդուլը 0 է, անվանում ենք զրոյական վեկտոր: Այն պատկերվում է կետով, այսինքն՝ նրա սկզբնակետը և վերջնակետը համընկնում են:

Երկու ոչ զրոյական վեկտորներ, որոնց ներկայացնող ուղղորդված հատվածները գտնվում են միևնույն ուղղի կամ զուգահեռ ուղիղների վրա, կոչվում են համագիծ վեկտորներ: Օր.՝ նկ. 44-ում AB||CD: 

Համագիծ վեկտորները կարող են կա՛մ միևնույն ուղղությունն ունենալ, կա՛մ լինել հակադիր ուղղությամբ: Առաջին դեպքում վեկտորներն անվանում են համուղղված
(AD↑↑CF), երկրորդ դեպքում՝ հակուղղված(FE↑↓NC):

Ոչ համագիծ վեկտորները կոչվում են տարագիծ վեկտորներ:

Երկու վեկտորներ կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են և նրանց մոդուլները հավասար են: 

a և b վեկտորների հավասարությունը գրառվում է այսպես՝ a=b, սա նշանակում է, որ տեղի ունեն հետևյալ պայմանները. a↑↑b  և  |a|=|b|:

Զրոյական վեկտորները միմյանց հավասար են. |0|=0: Կարող ենք ասել,որ զրոյական վեկտորը միակն է:

aվեկտորը տեղադրված է A կետից արտահայտության փոխարեն երբեմն ասում են aվեկտորը կիրառված է A կետից: Այս դեպքում A կետը կոչվում է վեկտորի կիրառման կետ:

Ֆիզիկական երևույթները հոտազոտելիս դիտարկվում են երեք տեսակի վեկտորներ՝ ազատ,սահող և կապված: Ազատ վեկտորը կարող է կիրառվել տարածության ցանկացած կետից, սահող վեկտորը՝ միայն մեկ ուղղի պատկանող կետից, իսկ կապված վեկտորը՝ միայն մեկ կետից:

Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։ Լանդշաֆտյան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիգիկա — աշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը։