Ինքնակենսագրություն

Ես Տիգրան Իգորի Բրուտյանն եմ : Ծնվել եմ 2006թ. Հունվարի 5-ին: Ծննդավայրս քաղաք Երևան: 2010թ մինչև 2017թ-ին հաճախել եմ Վադոկայի կարատեի: 2012թ մինչև 2017թ-ին հաճախել, ավարտել եմ Էլիզաբեթ արվեստի դպրոցը և ստացել եմ դիպլոմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի 2-րդ կուրսում: Եկել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցից 9-րդ դասարանը ավարտելուց հետո: Մասնագիտությունը ընտրել եմ <<հաշվողական տեխնիկայի և սոց ցանցերի սպասարկման մասնագիտությունը>>:

Ժեստերի լեզու

Ժեստերի լեզու (հայտնի նաև որպես նշանների լեզու), լեզու, որն օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմը միտք արտահայտելու համար։ Լեզուն արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ շարժողական տարրերով։ Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով[1]։ Սա նշանակում է, որ ժեստերի լեզուները համընդհանուր և փոխադարձաբար հասկանալի չեն[2], հետևաբար նշանների լեզուների մեջ կան որոշակի նմանություններ։

Լեզվաբանները ենթադրում են, որ և՛ գրավոր և՛ նշանային հաղորդակցումը բնական լեզվի մասեր են, ինչը նշանակում է, որ երկուսն էլ արտահայտում են երկարատև ծերացման ընթացք և ժամանակի ընթացքում զարգացած վերացականը՝ առանց մանրակրկիտ ծրագրման։ Ժեստերի լեզուն չպիտի մերժված լինի ոչ խոսքային հաղորդակցության մաս կազմող «մարմնի լեզվի» կողմից: ժեստերի լեզվի պահպանումը, Ջորջ Վեդից (1913)

Այնտեղ, որտեղ կա խուլ մարդկանց համայնք, այդտեղ ժեստերի լեզուն զարգացած է և առկա է տեղական խուլերի մշակույթների առանցքում։ Թեև ժեստերը հիմնականում օգտագործվում են խուլերի և ծանր լսողություն ունեցողների կողմից, այն նաև օգտագործվում է լսող անհատների կողմից, ինչպես օրինակ այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն կարողանում խոսել, նրանք, ովքեր խնդիրներ ունեն խոսելու հետ՝ կապված հաշմանդանությունից կամ պայմաններից (օժանդակ կամ այլընտրանքային հաղորդակցում) կամ նրանք, ովքեր ունեն խուլ ընտանիքի անդամ, ինչպիսիք են խուլ մեծահասակների երեխաները (COAd’s):

Դեռ պարզ չէ, թե գործածական քանի ժեստերի լեզու կա աշխարհում։ Ամեն երկիր ունի իր սեփական մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն։ 2013 թվականի Ethnologue հրատարակության մեջ նշվում է 137 ժեստերի լեզու[3]։ Որոշ ժեստերի լեզուներ ձեռք են բերել որոշակի իրավական ճանաչում, մինչդեռ որոշներն էլ ընդհանրապես որոշակի կարգավիճակ չունեն[4]։

Լեզվաբանները տարբերում են բնական ժեստերի լեզուն այլ՝ դրանց նման կամ դրանցից բխող համակարգերից, ինչպիսիք են օրինակ խոսակցական լեզուների հնարած ձեռնարկային կոդերը, տնային ժեստերը, «երեխայական ժեստերը» և ոչ մարդ-արարածների կողմից սովորած ժեստերը։ Մատնախոսությունը, դակտիլոլոգիան (հուն․՝ δάκτυλος-մատ), խոսքի յուրահատուկ ձև է, որի ընթացքում բառերն արտահայտվում են ձեռքի մատների միջոցով։ Սկզբնական շրջանում մատնախոսությունից օգտվել են ուխտյալ լռակյացները (հաղորդակցվելու պահանջն ավելի ուժեղ է եղել եկեղեցական կանոններից), հետագայում այն դարձել է լսողության խնդիրներ ունեցող անձանց հաղորդակցման միջոց։ Միջազգային լեզու չէ, օգտվում են միայն նույն լեզվով խոսող խուլերը։ Գոյություն ունի նաև գրավոր ձևը (մատնագրություն-դակտիլոգրաֆիա)։ Խոսակցությունը տեղի է ունենում պայմանական նշաններ պատկերող այբուբենի միջոցով։ Մատնախոսության սկզբունքները առաջին անգամ մշակվել են Իսպանիայում (Պեդրո Պենսեն, XVI դար)։ Խոսակցության նշանների համակարգը մեր երկրում գրվել է 1950-ական թվականներին (Ի. Ֆ. Գեյլման), իսկ մեր հանրապետությունում՝ 1961-ին (Վ. Գ. Խալաթյան)՝ ռուսական այբուբենի հիման վրա՝ բաղկացած 39 ստեղնային նշաններից։

Ժեստերը ձեռքերի իմաստավորված շարժումներն են, որոնց ընթացքում ձեռքերը հպվում են դեմքին, գլխին և մարմնին։ Ժեստերն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր ժեստ կազմված է հինգ բաղադրամասից՝

  1. մատնաձև
  2. տեղ
  3. շարժման բնույթ
  4. շարժման ուղղություն
  5. դիմախաղ։

Ժեստերն ուղեկցվում են դիմախաղով, առանց որի ժեստերի լեզուն դառնում է անարտահայտիչ ու անհասկանալի։ Ժեստերն արտահայտում են առարկաներ, գործողություններ, երևույթներ, մատնանշում առարկայի տեղը, ուղղությունը, պատկերում ձևը, նմանակումը։ Խուլերի մանկապարտեզներում և դպրոցների նախնական դասարաններում մատնախոսությունը բանավոր խոսքի ուսուցման հիմնական, իսկ բարձր դասարաններում՝ օժանդակ միջոց է։

Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ես ընտրել եմ հաշվողական տեխնիկայի և համակարգչային տեխնիկական սպասարկում , քանի որ իմ սիրած գործնա:


Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:


Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում:

Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն, միջին և նվազագուն):

Առավելագույն և միջին:


Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Մարկ Ցուկերբերգ. Մայկ Կրիգեր:


Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա

Իմ կարծիքով մոլորակի բոլոր մարդիկ պետք է պահպանեն բնությունը, պայքարեն բնությունը աղտոտելու և ոչնչացնելու, ծառահատումների և կենդանիներին ոչնչացնելու դեմ: Բնությունը մարդկության տունն է և մարդիկ պետք է պահպանեն այդ տան մաքրությունը:

Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Be Water – Andes to Amazonia / Թող լինի ջուրը. Անդերից Ամազոն

Ամազոն  գետը Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²)։ Ըստ որոշ հաշվարկների՝ համարվում է ամենաերկարն աշխարհում։ Ամազոն գետը հոսում է Պերուի, Կոլումբիայի , Բրազիլիայի տարածքով: Ֆիլմում բարձրաձայնվում է Բենի գետի խնդիրների մասին: Այս գետը գտնվում է Բոլիվիայում: Գետի ջուրը բիզնեսի համար օգտագործելով մարդիկ վնասում են թե բնությանը, թե կենդանական աշխարհին, թե տեղի բնակիչներին, կանգնեցնելով նրանց ոչնչացման եզրին: Տեղի բնակիչները փորձում են պայքարել և փրկել բնությունը: Ֆիլմով փորձում են միավորել մարդկությանը պայքարելու բնության ոչնչացման և երկրի ջրային պաշարների աղտոտման դեմ: Բիզնեսը չպետք է դառնա բնությունը ոչնչացնելու, շրջակա միջավայրը աղտոտելու պատճառ: