Ժեստերի լեզու

Ժեստերի լեզու (հայտնի նաև որպես նշանների լեզու), լեզու, որն օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմը միտք արտահայտելու համար։ Լեզուն արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ շարժողական տարրերով։ Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով[1]։ Սա նշանակում է, որ ժեստերի լեզուները համընդհանուր և փոխադարձաբար հասկանալի չեն[2], հետևաբար նշանների լեզուների մեջ կան որոշակի նմանություններ։

Լեզվաբանները ենթադրում են, որ և՛ գրավոր և՛ նշանային հաղորդակցումը բնական լեզվի մասեր են, ինչը նշանակում է, որ երկուսն էլ արտահայտում են երկարատև ծերացման ընթացք և ժամանակի ընթացքում զարգացած վերացականը՝ առանց մանրակրկիտ ծրագրման։ Ժեստերի լեզուն չպիտի մերժված լինի ոչ խոսքային հաղորդակցության մաս կազմող «մարմնի լեզվի» կողմից: ժեստերի լեզվի պահպանումը, Ջորջ Վեդից (1913)

Այնտեղ, որտեղ կա խուլ մարդկանց համայնք, այդտեղ ժեստերի լեզուն զարգացած է և առկա է տեղական խուլերի մշակույթների առանցքում։ Թեև ժեստերը հիմնականում օգտագործվում են խուլերի և ծանր լսողություն ունեցողների կողմից, այն նաև օգտագործվում է լսող անհատների կողմից, ինչպես օրինակ այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն կարողանում խոսել, նրանք, ովքեր խնդիրներ ունեն խոսելու հետ՝ կապված հաշմանդանությունից կամ պայմաններից (օժանդակ կամ այլընտրանքային հաղորդակցում) կամ նրանք, ովքեր ունեն խուլ ընտանիքի անդամ, ինչպիսիք են խուլ մեծահասակների երեխաները (COAd’s):

Դեռ պարզ չէ, թե գործածական քանի ժեստերի լեզու կա աշխարհում։ Ամեն երկիր ունի իր սեփական մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն։ 2013 թվականի Ethnologue հրատարակության մեջ նշվում է 137 ժեստերի լեզու[3]։ Որոշ ժեստերի լեզուներ ձեռք են բերել որոշակի իրավական ճանաչում, մինչդեռ որոշներն էլ ընդհանրապես որոշակի կարգավիճակ չունեն[4]։

Լեզվաբանները տարբերում են բնական ժեստերի լեզուն այլ՝ դրանց նման կամ դրանցից բխող համակարգերից, ինչպիսիք են օրինակ խոսակցական լեզուների հնարած ձեռնարկային կոդերը, տնային ժեստերը, «երեխայական ժեստերը» և ոչ մարդ-արարածների կողմից սովորած ժեստերը։ Մատնախոսությունը, դակտիլոլոգիան (հուն․՝ δάκτυλος-մատ), խոսքի յուրահատուկ ձև է, որի ընթացքում բառերն արտահայտվում են ձեռքի մատների միջոցով։ Սկզբնական շրջանում մատնախոսությունից օգտվել են ուխտյալ լռակյացները (հաղորդակցվելու պահանջն ավելի ուժեղ է եղել եկեղեցական կանոններից), հետագայում այն դարձել է լսողության խնդիրներ ունեցող անձանց հաղորդակցման միջոց։ Միջազգային լեզու չէ, օգտվում են միայն նույն լեզվով խոսող խուլերը։ Գոյություն ունի նաև գրավոր ձևը (մատնագրություն-դակտիլոգրաֆիա)։ Խոսակցությունը տեղի է ունենում պայմանական նշաններ պատկերող այբուբենի միջոցով։ Մատնախոսության սկզբունքները առաջին անգամ մշակվել են Իսպանիայում (Պեդրո Պենսեն, XVI դար)։ Խոսակցության նշանների համակարգը մեր երկրում գրվել է 1950-ական թվականներին (Ի. Ֆ. Գեյլման), իսկ մեր հանրապետությունում՝ 1961-ին (Վ. Գ. Խալաթյան)՝ ռուսական այբուբենի հիման վրա՝ բաղկացած 39 ստեղնային նշաններից։

Ժեստերը ձեռքերի իմաստավորված շարժումներն են, որոնց ընթացքում ձեռքերը հպվում են դեմքին, գլխին և մարմնին։ Ժեստերն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր ժեստ կազմված է հինգ բաղադրամասից՝

  1. մատնաձև
  2. տեղ
  3. շարժման բնույթ
  4. շարժման ուղղություն
  5. դիմախաղ։

Ժեստերն ուղեկցվում են դիմախաղով, առանց որի ժեստերի լեզուն դառնում է անարտահայտիչ ու անհասկանալի։ Ժեստերն արտահայտում են առարկաներ, գործողություններ, երևույթներ, մատնանշում առարկայի տեղը, ուղղությունը, պատկերում ձևը, նմանակումը։ Խուլերի մանկապարտեզներում և դպրոցների նախնական դասարաններում մատնախոսությունը բանավոր խոսքի ուսուցման հիմնական, իսկ բարձր դասարաններում՝ օժանդակ միջոց է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով