Լանդշաֆտագիտություն քննություն

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրում է ապարներ, ջրեր, ռելիեֆ կլիմա ջրեր հողաբուսական ծածկույթ և այլ:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Այս բոլոր բաղադրիչները ուսումնասիրում է միմիյանց հետ սերտ կապված: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջ լանդշաֆտը:

Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտ բառը գերմանական է որը նշանակում է տեղամաս բնապատկեր երկրի վրա մեր շրջապատում :

Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա

Իմ կարծիքով մոլորակի բոլոր մարդիկ պետք է պահպանեն բնությունը, պայքարեն բնությունը աղտոտելու և ոչնչացնելու, ծառահատումների և կենդանիներին ոչնչացնելու դեմ: Բնությունը մարդկության տունն է և մարդիկ պետք է պահպանեն այդ տան մաքրությունը:

Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Be Water – Andes to Amazonia / Թող լինի ջուրը. Անդերից Ամազոն

Ամազոն  գետը Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²)։ Ըստ որոշ հաշվարկների՝ համարվում է ամենաերկարն աշխարհում։ Ամազոն գետը հոսում է Պերուի, Կոլումբիայի , Բրազիլիայի տարածքով: Ֆիլմում բարձրաձայնվում է Բենի գետի խնդիրների մասին: Այս գետը գտնվում է Բոլիվիայում: Գետի ջուրը բիզնեսի համար օգտագործելով մարդիկ վնասում են թե բնությանը, թե կենդանական աշխարհին, թե տեղի բնակիչներին, կանգնեցնելով նրանց ոչնչացման եզրին: Տեղի բնակիչները փորձում են պայքարել և փրկել բնությունը: Ֆիլմով փորձում են միավորել մարդկությանը պայքարելու բնության ոչնչացման և երկրի ջրային պաշարների աղտոտման դեմ: Բիզնեսը չպետք է դառնա բնությունը ոչնչացնելու, շրջակա միջավայրը աղտոտելու պատճառ:

ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՆ ՈՒ ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Երկրաբանական հիմք

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա մենք ապրում ենք, և որի վրա էլ կատարվում են տարբեր աշխարհագրական երևույթները:

Հողային բաղադրիչ

Հողը լանդշաֆտագիտության մեջ, ինչպես նաև ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի: Հողը միայն բնական ճանապարհով է առաջանում, արհեստականորեն հող ստեղծել հնարավոր չէ:

Ռելիեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ

Ռելիեֆի մեջ շատ կարևոր է տեղի բարձրությունը, լեռնալանջերի թեքությունը, մասնատման խտությունն ու խորությունը և լանջերի կողմնադրությունը:

Կլիմայական բաղադրիչ

Կլիմայի հիմնական բաղադրիչներն են արեգակնային ճառագայթումը, օդային զանգվածները, խոնավությունը, ծովի մոտիկությունը, և այլն:

Ջրերը

Ջուրը շատ կարևոր նշանակություն ունի մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Եթե օվկիանոսներում, ծովերում, լճերում չկա ջրի շրջանառություն, ապա այդ օրգանական աշխարհն աղքատ է:

Կենսոլորտ

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է: Կենսոլորտում կա բիոտա, հասկացությունը, որը բույսերի և կենդանիների միասնությունն է: Կենսոլորտը ամենից ինտենսիվ զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում:

Անթրոպոգեն բաղադրիչ

Այս բաղադրիչի կենտրոնում կանգնած է մարդը: Մարդը շատ վնասներ է հասցնում բնությանը, ոչնչացնում է անտառների 70%-ը, և շատ ռեսուրսներ է վատնում:

Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։ Լանդշաֆտյան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիգիկա — աշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը։