Կենսաբանության տարեկան հաշվետվություն

Գենետիկա գենոմ, Կենսաբնության հարցաշար, Ապրիլ ամսվա ամփոփում, Բույսերի և կենդանիների սելեկցիա, Մուտացիա, Կենսաբանություն, Բնական ընտրություն, Գոյության կռիվ, Վիրուս, Մեյոզ, Մեյոզ, Ցիտոպլազմա, Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, Նուկլեինաթթու:

Կենսաբնության հարցաշար

Դաս 1 Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր: Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով , թեև դրանցից որոշ տարրեր օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է: Ջուրը որոշում է բջջի ֆիզիկական հատկությունները:Կան դեպքեր էլ երբ ջուրը որոշում է նաև քիմիական հատկությունները:Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:Բջջի անօրգանական նյութերից են նաև զանազան աղերը, որոնք գտնվում են կամ լուծված ձևով, կամ պինդ, անլուծելի վիճակում:Բջջում պարունակվող լուծելի աղերը կարևոր գործոն են նաև բջջի ներքին միջավայրի ռեակցիան պահպանելու խնդրում:

Դաս 2 Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Դաս 3 Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր: Դաս4 Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ, 1: Լրացուցիչ աշխատանք Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Նուկլեինաթթու (լատ.՝ nucleus՝ միջուկ), բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։

Դաս 4․ Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,

Լրացուցիչ աշխատանք

Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Ցիտոպլազմա կամ բջջապլազմա, բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է:

կառուցվածք

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

  • ներբջջային նյութերի տեղաշարժմանը
  • միջբջջային նյութափոխանակությանը
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազման կազմված է՝

  • Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
  • Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։

Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է։ Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է:

Դաս 5 Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա: Լրացուցիչ աշխատանք

Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 6 Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները

Դաս 7() Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։

Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 8() Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։

Դասը 9() Բջջի բաժամումը՝միթոզ , 2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր: Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք

Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր: Դաս 13() Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Դասը 7() Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։ Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած: Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:էջ՝75-79: Դասը 10 () Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր: Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք

Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13 ()

Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։ Կրկնակի բեղմնավորում Վիրուսներ 1,

Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ վիրուսների վերաբերյալ, համեմատել տարբեր վիրուսների գոյատևման պայմանները, առաջացրած հիվանդությունները, բուժման հնարավոր եղանակները:

Փետրվար- մարտ II Կիսամյակ

Դաս14() Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Էջ 91-94: Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ: Դաս15() Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106 Դաս 16() Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112: Դաս 16() Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:Էջ 129-133: Դաս 17()

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:Էջ 129-141: Դաս 18() Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152: Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ: Դաս. 19() Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։ԷՋ165-171։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։ Դաս. 20() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս. 21․() Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը: Պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 22 () Գենետիկական հիվանդություններ։

Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:

Դաս 23() Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ, բնական ընտրություն.: Լրացուցիչ աշխատանք։ Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Դաս. 24() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակություն

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք ճամփորդություններ և տարբեր դասեր: Մեր կուսիցիների և Ընկեր Թամարի հետ ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեսանք առաջին ցուցասրահում ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։ Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։ Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։

Մեր կուրսիցիների և Ընկեր Գայանեյի հետ ճամփորդեցի դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի Օդերևութաբանական կայան:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով ,դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ:

Օդերևութաբանական կայան

Կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։

Կառուցվածք

Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։

Առաջադրանքները հետևյալ առարկաներից

Աշխարհագրություն, Գրականություն, Երկրաչափություն և հանրահաշիվ տետրում, Էկոլոգիա, ֆիզիկա տետրում, Կենսաբանություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն, հասարակագիտություն, Ռուսերեն:

գենետիկա գենոմ

  • Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
  • Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափությունները։ Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, ով 1860-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները՝ սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը։
  • Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում: 
  • Գենոմ, օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն։ «Գենոմ» տերմինը առաջարկվել է Հանս Վինկլերի կողմից 1920 թվականին՝ մի կենսաբանական տեսակի օրգանիզմների քրոմոսոմների հապլոիդային հավաքածուում ներառված գեների ամբողջության նկարագրության համար։ Այս տերմինի սկզբնական իմաստը վկայում էր այն մասին, որ «գենոմ» հասկացությունը, ի տարբերություն գենոտիպի, հանդիսանում է ամբողջ տեսակի գենետիկական բնութագրիչ, այլ ոչ թե առանձնյակի։
  • Մենդելի առաջին` միակերպության օրենքը:

Մենդելի 1 օրենք Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Ապրիլ ամսվա ամփոփում

Մարդու տնտեսական հետեւանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:

Գաղափար կենսոլորտի մասին:Կ ենսոլորտի բաղադրիչներ:

մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ:

Մուտացինաերի դասակրգում:

Ժառանգական փոփողականության հիմնական ձևերը

Բազմամատություն, Փետրածածկույթի բացակայում, մարդու մատերի կարճությունը, գունանյութի բացակայություն:

Ժառանգական փոփողականությունը լինում է

Կորիզային (մուտացիոն և համակցական) և ցիտոպլազմայի (միտոքոդրումային և քրոլոպաստային) Մուտացիաններ:

Գենետիկական նյութի ժառանգական փոփողականությունն անվանում են մուտացիա:

Մուտացիաններ առաջաննում են գենի , քրոմոսոմի կառուցվածքի, քրոմոսոմների թվի փոփողության հետևանքով և տեսակի ներսում ծառայում են որպես գենետիկական բազմազանության առաջացման աղբյուր: Մուտացիան թռիչքաձև փոփողությունն է , որը առանձնյակների տալիս է որակական նոր հատկանիշներ: Մուտացիաներն օրգանիզմի համար կարող է լինել օգտակար, չեզոք, վնասակար:

Քրոմոսոմային եւ գենային մուտացիաներ:

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ (դելեցիա) կամ կրկնապատկում (դուպլիկացիա), ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն (ինվերսիա), և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա (տրանսլոկացիա) (ծայրահեղ դեպք է հանդիսանում ամբողջական քրոմոսոմների միավորումը, դրա օրինակ է Ռոբերտսոնյան տրանսլոկացիան, որը հանդիսանում է քրոմոսոմային մուտացիայից գենոմայինի անցումային տարբերակ)։ Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

ՈՒռուցքներ եւ ուռուցգային բջիջներ:

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Բույսերի եւ կենդանիների սելեկցիա: Դրանց դերը մարդու կյանքում եւ բնության մեջ:

Բույսերի և կենդանիների սելեկցիա

Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով

Ձևեր

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Մուտացիա

Ժառանգական փոփողականության հիմնական ձևերը

Բազմամատություն, Փետրածածկույթի բացակայում, մարդու մատերի կարճությունը, գունանյութի բացակայություն:

Ժառանգական փոփողականությունը լինում է

Կորիզային (մուտացիոն և համակցական) և ցիտոպլազմայի (միտոքոդրումային և քրոլոպաստային) Մուտացիաններ:

Գենետիկական նյութի ժառանգական փոփողականությունն անվանում են մուտացիա:

Մուտացիաններ առաջաննում են գենի , քրոմոսոմի կառուցվածքի, քրոմոսոմների թվի փոփողության հետևանքով և տեսակի ներսում ծառայում են որպես գենետիկական բազմազանության առաջացման աղբյուր: Մուտացիան թռիչքաձև փոփողությունն է , որը առանձնյակների տալիս է որակական նոր հատկանիշներ: Մուտացիաներն օրգանիզմի համար կարող է լինել օգտակար, չեզոք, վնասակար:

Կենսաբանություն

1․ Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով , որը կասեցնում է կենդանի օրգանիզմների համար մահաբեր կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը։
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ 3,5 կմ խորության վրա հանդիպում են օրինակ՝ նավթի մեջ ապրող բակտերիաներ։ Սակայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքեր, մնացորդային ապարների տեսքով, կարելի է հանդիպել նույնիսկ 7,5 կմ խորության վրա։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմնականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենդանի օրգանիզմների կյանքը և տարածումը կարող են սահմանափակել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, թթվածնի կամ ջրի բացակայությունը։ Կենսոլորտի ծայրային սահմանները հասնում են միայն ստորակարգ օրգանիզմները։ Ստորին սահմաններում հանդիպում են բակտերիաներ, սպորներ, ծաղկափոշի, մանր միջատներ։

2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։

3․ Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։

Բնական ընտրություն

Էվոլյուցիայի հիմնական նախապայմանը օրգանիզմների ժառանգական փոփոխականությունն է, իսկ նրա կառուցվածքային միավորը տեսակն ու պոպուլյացիան են։ Էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը բնական ընտրությունն է։ Ըստ Չարլզ Դարվինի տեսության միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։ Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին։ Սակայն ընտրության գործողությունն չի ավարտվում այդպիսի տեսանելի արդյունքներով։ Համաձայն գիտնականների ուսումնասիրությունների, եթե ընտրությունը կատարվեր միայն այդ սկզբունքով, ապա էվոլյուցիան շատ ավելի դանդաղ կընթանար։ Տեսությունը թերի է այն պատճառով, որ իր այդպիսի ակնառու ու պարզ գաղափարով ստվերում է թողնում էվոլյուցիայի ստեղծագործական ներուժը։ Էվոլյուցիան ոչ միայն հեռացնում է վատ հարմարված տեսակներին, այլև միավորում է աննշան տարբեր փոփոխականությունները՝ ձևավորելով նրանցից արտակարգ բարդ ու կատարյալ հարմարանքներ։ Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում ոչ միայն ֆենոտիպային հատկանիշների և նրանց կոդավորող գեների, այլև ժառանգական փոփոխականության և դրա տեմպերի վրա։

Դրա հետ բնական ընտրությունը, խիստ ասած, ազդում է ոչ թե առանձին գեների, այլ որոշակի ֆենոտիպերի վրա, որոնք ձևավորվել են ամբողջական գեների հիմքի վրա։ Դրա համար էլ ամենից առաջ ընտրվում են գենոտիպերը, որոնք տվյալ միջավայրի պայմաններում ունեն բարենպաստ ռեակցիայի նորմա։ Բայց յուրաքանչյուր որոշակի գենոտիպ տիրապետում է միայն հատուկ փոփոխականության սպեկտրին, նաև հավանական մուտացիաների ընտրությանը։ Միջավայրի պայմանների երկարատև փոփոխականության ժամանակ բնական ընտրությունը ընտրում է այն գենոտիպերը, որոնց փոփոխականության սպեկտրը ավելի է համապատասխանում միջավայրի փոփոխականությանը։ Բացի այդ, ընտրությունը արագացնում է էվոլյուցիայի տեմպերը որոշակի ուղղվածությամբ՝ գենոմում գտնվող գեն — մուտատորների միջոցով, որոնք ազդում են գեների՝ մուտացիայի ենթարկվելու արագության վրա։ Բնական ընտրության արդյունավետության արագությունը կախված է գոյապայմաններից, օրգանիզմների բուն հատկություններից։

Ընտրությունը կարելի է համեմատել վեկտորի հետ, որը բնութագրվում է մեծությամբ կամ ինտենսիվությամբ և ուղղվածությամբ։ Դարվինի կողմից բնական ընտրության ձևակերպումը, որպես հարմարվածների գերապրում, ներկայումս անբավարար է արտահայտում ընտրության գործունեության շատ կարևոր գենետիկական հետևանքները։ Բնական ընտրության՝ որպես էվոլյուցիայի շարժիչ ուժի հիմնական առանձնահատկությունները համարվում են՝

  1. նրա հավանականության բնույթը,
  2. կուտակող,
  3. միավորող կամ ինտեգրացնող բնույթը,
  4. հարմարողական ուղղվածությունը։

Չնայած ընտրության տակ հասկանում ենք ամենահարմարվածների պահպանում, բայց իրականում օրգանիզմների խմբերից միշտ չէ որ ամենաուժեղը կամ ամենահմուտն է ապրում և սերունդ թողնում։ Նկատելի ընտրության հավանականության շնորհիվ միայն անհատների խմբերից ամենահարմարվածներին առանձնացնելու միտումը և անպայման բոլորից լավ հարմարված անհատին։

Բնական ընտրության երկրորդ առանձնահատկությունը նրա կուտակող առանձնահատկությունն է։ Սա մանր օգտակար ժառանգական փոփոխականությունների կուտակումն է, որը բերում է արդեն ձեռք բերած հատկանիշների և հատկությունների կատարելագործմանը կամ նորերի առաջացմանը։ Այս առանձնահատկությունը ամենից լավ է բնութագրում է ընտրության պրոցեսը՝ որպես ստեղծագործական պրոցես։ Ընտրության երրորդ առանձնահատկությունը հատկանիշների միավորման — ինտեգրացիայի մեջ է։ Օրգանիզմը իր բարդության յուրաքանչյուր մակարդակի վրա իրենից ներկայացնում է միասնության ամբողջական կառուցվածք։

Բնական ընտրություն է կոչվում գործընթացը ,որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում միջավայրերի պայմաներում օգտակար ժառանգական փոփողություններ ունեցող առանձնյակները :

  1. շարժական
  2. կայունացնող
  3. դիզրուպտիվ
  4. սեռական

Գոյության կռիվ

Գոյության կռիվգոյության պայքար, բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։ Գոյության պայքար հասկացությունը, որն առաջարկել է Չարլզ Դարվինը (1859), սերտորեն կապված է բնական ընտրության հետ։ Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների (տարածություն, սննդանյութեր, ջուր և այլն) սահմանափակության հետևանքով։ Այսպես, Դարվինի հաշվումներով փղերի յուրաքանչյուր զույգի սերունդները, եթե բոլորն էլ ապրեին ու բազմանային, 750 տարում կկազմեին 19 միլիոն անհատ։ Մեկ դիատոմային ջրիմուռը, առանց խոչընդոտի բազմանալու դեպքում, կարող է 1,5 օրվա ընթացքում ծածկել ողջ երկիրը։ Սակայն բազմացման այս պոտենցիալ ընդունակությունը բնության մեջ երբեք ամբողջությամբ չի իրացվում։ Նոր գոյացող անհատների մեծ մասը գոյության պայքարում ոչնչանում է։

Գոյության կռիվ ասելով հասկանում ենք բարդ և բազմազան հարաբերությունների տեսակի ներսում առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող պայքարը: