Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն 

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 19151923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 18941923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածներըԶմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ ԹալեաթըՋեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը[11]։

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ ԲրիտանիաՖրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]։

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War, Great War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար[2], մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ[3][4]։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն[6]։

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին[7][8]։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունըՌուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունըԱվստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին)[9]։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք[10]։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում[11]։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին[12]։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ[13]։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում[14]։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային[15][16]։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ 1918 թվականի գարնանը գերմանացիներն արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Ղրիմի պատերազմ

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ ԲրիտանիայիՖրանսիայիԹուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերումՀեռավոր Արևելքում։

Պատճառներ

19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։

Պատերազմի սկիզբ

1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

Malakhov1.jpg

Պատերազմական գործողություններ ծավալվեցին ԴանուբիՂրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին ԱխալցխայիԱխալքալաքիԱլեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։

Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիսնոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։

Պատերազմի ընթացք

Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։Սինոպի ճակատամարտ 1853 թ

Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։

Crimean-war-1853-56.png

Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։

Պատերազմի ավարտ

1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։

Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։

Հայերի մասնակցությունը պատերազմին

Ինչպես 18-րդ դարի վերջի և19-րդ դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լազար Սերեբրյակովը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (ԵրևանԱլեքսանդրապոլՆախիջևանՎաղարշապատԿարսԻգդիրՂարաբաղ, Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853 թվականներին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853-1854 թվականին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։Միքայել Լորիս-Մելիքով

1854 թվականի հունիսին, երբ թուրքական 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854 թվականի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեներալ Ն. Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լորիս–Մելիքովի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրքական զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։

Ղրիմի պատերազմ

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից ՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։

Շահերը և պատճառները ?!!!?!

Պատճառներ-19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։

Պատերազմի սկիզբ- 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։

Պատերազմի ընթացք– Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։

Պատերազմի ավարտ- 1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։

Փարիզի հաշտության պայմանագիր

1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856 թվականի մարտի 18-ինճ Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859-61 թվականների հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։

Ուսումնական հետազոտության գաղափարը առաջացել էր Հայ ականավոր թագուհիները. նախագիծը մեկնարկելիս։ Հետազոտական աշխատանքը, որպես նախագծի զարգացում, նախատեսվում է իրականացնել բազմակողմանի, երկարաժամկետ ուսումնասիրություն։ Աշխատանքում ներգրավված են տարբեր մասնագիտական խմբեր։

Նպատակը՝

  • Ճանաչել և ճանաչելի դարձնել հայոց թագուհիներին. իրենց ներդրումը երկրի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում
  • Ուսումնասիրել թագավորական պալատի կենցաղավարությունը, հանդերձանքը…

Խնդիրները՝

  • Ուսումնասիրել և համադրել պատմական մի քանի սկզբնաղբյուրներ
  • Վերակառուցել պատմական ժամանակահատվածը թատերական ներկայացմամբ՝ կերպարներ, հանդերձանք, կենցաղ…
  • Հավաքված ուսումնական նյութերի՝ տեսանյութ, ֆոտո, ֆիլմ, տեքստ թվայնացում

Հետազոտության ուղղությունները՝

  • Պատմագիտական աղբյուրներ հայոց թագուհիների մասին
  • Հայոց թագուհիների հանդերձանքը
  • Հայոց թագուհիների  հոգեկերտվածքի ուսումնասիրում
  • Թատերական ներկայացում՝ լուսանկարչի օբյեկտիվից
  • Տեղանքի ընտրության ճշգրտում զբոսավարների մասնակցությամբ
  • Պատմության վերակառուցում (տարածք, կերպարներ, կենցաղ, ….
  • Ներկայացման երաժշտության, պարերի և թատերականացված ծեսի ընտրություն
  • Ուսումնական նյութերի թարգմանություններ
  • Հետազոտական ընթացքի անոնսների ստեղծում
  • Հայոց թագուհիները. ուսումնական-հետազոտական նախագծի թվայնացում, ուսումնական նյութի ստեղծում
  • Հանդիպումներ, քննարկումներ …

Ընթացք/ քայլեր՝

  • Պատմագիտական աղբյուրների հայթհայթում, ուսումնասիրում, համադրում՝ այստեղ
  • Պալատական, թագավորական հանդերձանքի հետազոտոմ, գծագրում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի արքունական հոգեբանության ուսումնասիրում՝ այստեղ
  • Ուսումնական նյութերի թարգմանություն՝ այստեղ
  • Պալատական կենցաղի, սպասքի ուսումնասիրում, վերակառուցում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցման համար համապատասխան տեղանքի ընտրություն
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցում՝ թատերական ներկայացմամբ
  • Տեսաֆիլմի նկարահանում, ստեղծում
  • Ուսումնական նյութերի թվայնացում, ներկայացում

Ուսումնական հետազոտության պատմական կերպարներ՝

Փառանձեմ թագուհի (IV դար)

Զաբել թագուհի (XIII դար)

Կատրանիդե Բ (XI դար)

Ճամփորդություններ՝

Հայաստանի պատմության թանգարան

Արդյունք՝

Ուսումնական նյութերի ստեղծում և թվայնացում

Պատմական դրվագի թատերականացված բեմադրում

Ֆիլմի ստեղծում

Նախագծի զարգացում/շարունակություն

Աղբյուրներ՝

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987

Հայ ժողովրդի պատմության քրիստոմատիա, հ․ 1, Ե․, 2007, հ․ 2, Ե․, 2011

Գրականություն՝

Չամչյան Մ․, Հայոց պատմություն, հ․ Ա, Վենետիկ, 1784 (Ե․, 1985)

Հարությունյան Հ․ Ա․, Հայաստանը Արշակունիների ժամանակ․ Ե․, 1945

Հրանդ Ք․ Արմեն, Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958

Մանանդյան Հ․, Երկեր, հ․ Բ, Ե․, 1978

Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ․), հ․ II, Ե․, 1984

Հարությունյան Բ․, Հայոց արքունիքի դերը Հայոց եկեղեցու անկախացման գործում, տե՛ս Հայոց եկեղեցի և պետություն (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե․, 2000Реклама

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը.

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հին կտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Գրականություն

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 67-69

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Ի՞նչն է փոխվում նկարներում։

Մեծանում է Մեսրոպ Մաշտոցը, նկարների գույներն են փոխվում

Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։

Ժամանակի ընթացքում մեծանում են մարդիկ

Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։

Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։

Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր.

Հայ գրերի գյուտ: Մեսրոպ Մաշտոց

Հայ մշակույթի ամենախոր եւ անմոռաց նվաճումը հայ գրերի գյուտն էր: Հայ գրերի հայտագործման ժամանակաշրջանը՝ 5-րդ դարի սկզբը բնորոշ է հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ծանր անցուդարձերով, 387թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև: Բյուզանդական մասում վերացվել էր հայոց պետականությունը, իսկ պարսկական հատվածում թեեւ շարունակում էին դեռ գահակալել Արշակունիները, սակայն երկիրը գտնվում էր օտար լծի տակ: Հայերը նախկինի պես գրում էին օտար լեզուներով՝ արամերենով, հունարենով եւ պարսկերենով: Ինքնուրույն գրեր ունենալու խնդիրը հուզում էր ժամանակի խոշոր մտածողներին, որոնցից էր Տարոն գավառի Հացեկաց գյուղի բնակիչ, Վարդանի որդի Մեսրոպ Մաշտոցը՝ հայ ժողովրդի հանճարեղ զավակը: Տեսնելով ժողովրդի հոգեւոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ ամրապնդել միայն քարոզների միջոցով ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով եւ մայրենի լեզվով: Այսպիսի խորը համոզումով գալիս է Վաղարշապատ եւ իր մտադրության մասին հայտնում Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Նա ողջունում է Մաշտոցի նախաձեռնությունը եւ առաջարկում այս մասին հայտնել հայոց արքա Վռամշապուհին: Թագավորը հայտնում է, որ ինքը Ասորիքում Դենիել Ասորու մոտ տեսել է գրեր, որոնք կարող են օգտագործվել հայոց գրերի համար: Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Ասորիք եւ բերել է տալիս Դանիելյան գրերը: Սակայն պարզվում է, որ այդ գրերը պարզունակ են եւ չեն կարող համապատասխանել հայոց լեզվի հարուստ հնչյունների համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցին ուղարկում են Ամիդ ապա Եդեսիա, շրջում Ասորիքի այլ մշակույթային կենտրոններում, խորհրդակցում գիտնականների հետ: 405թ. Եդեսիայում Մաշտոցը մեծ հանճարեղությամբ ստեղծում է հայոց այբուբենի 38 տառ: Մաշտոցի կենսագիր Կորյունը, հայոց այբուբենի կատարյալ լինելը ընդգծելու նպատակով պատմում է, թէ իբր այդ տառերը Մաշտոցին հուշել է աստված: Այսինքն նրանք ունտեն աստվածային ծագում:

408թ. Մաշտոցը հայերենի նորաստեղծ նշանագրերով վերադառնում է հայրենիք: Նրան մեծ շուքով դիմավորում է Վռամշապուհը, Սահակ Պարթեւե եւ ժողովուրդը: Հայաստանում հիմնադրում են հայկական առաջին դպրոցները: Նրանցից մեկմել բացվում է Արցախում՝ Ամարասի հայտնի վանքում: Վաղարշապատպւմ հիմնադրում է առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը: Այստեղ պատրաստված ուսուցիչներին ուղարկում են գավառներ՝ ժողովրդին կրթելու համար:

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք ճամփորդություններ և տարբեր դասեր: Մեր կուսիցիների և Ընկեր Թամարի հետ ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեսանք առաջին ցուցասրահում ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։ Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։ Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։

Մեր կուրսիցիների և Ընկեր Գայանեյի հետ ճամփորդեցի դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի Օդերևութաբանական կայան:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով ,դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ:

Օդերևութաբանական կայան

Կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։

Կառուցվածք

Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։

Առաջադրանքները հետևյալ առարկաներից

Աշխարհագրություն, Գրականություն, Երկրաչափություն և հանրահաշիվ տետրում, Էկոլոգիա, ֆիզիկա տետրում, Կենսաբանություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն, հասարակագիտություն, Ռուսերեն: