գենետիկա գենոմ

  • Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
  • Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափությունները։ Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, ով 1860-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները՝ սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը։
  • Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում: 
  • Գենոմ, օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն։ «Գենոմ» տերմինը առաջարկվել է Հանս Վինկլերի կողմից 1920 թվականին՝ մի կենսաբանական տեսակի օրգանիզմների քրոմոսոմների հապլոիդային հավաքածուում ներառված գեների ամբողջության նկարագրության համար։ Այս տերմինի սկզբնական իմաստը վկայում էր այն մասին, որ «գենոմ» հասկացությունը, ի տարբերություն գենոտիպի, հանդիսանում է ամբողջ տեսակի գենետիկական բնութագրիչ, այլ ոչ թե առանձնյակի։
  • Մենդելի առաջին` միակերպության օրենքը:

Մենդելի 1 օրենք Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով