Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա

Իմ կարծիքով մոլորակի բոլոր մարդիկ պետք է պահպանեն բնությունը, պայքարեն բնությունը աղտոտելու և ոչնչացնելու, ծառահատումների և կենդանիներին ոչնչացնելու դեմ: Բնությունը մարդկության տունն է և մարդիկ պետք է պահպանեն այդ տան մաքրությունը:

Արևորդի 11 միջազգային կինոփառատոն

Be Water – Andes to Amazonia / Թող լինի ջուրը. Անդերից Ամազոն

Ամազոն  գետը Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²)։ Ըստ որոշ հաշվարկների՝ համարվում է ամենաերկարն աշխարհում։ Ամազոն գետը հոսում է Պերուի, Կոլումբիայի , Բրազիլիայի տարածքով: Ֆիլմում բարձրաձայնվում է Բենի գետի խնդիրների մասին: Այս գետը գտնվում է Բոլիվիայում: Գետի ջուրը բիզնեսի համար օգտագործելով մարդիկ վնասում են թե բնությանը, թե կենդանական աշխարհին, թե տեղի բնակիչներին, կանգնեցնելով նրանց ոչնչացման եզրին: Տեղի բնակիչները փորձում են պայքարել և փրկել բնությունը: Ֆիլմով փորձում են միավորել մարդկությանը պայքարելու բնության ոչնչացման և երկրի ջրային պաշարների աղտոտման դեմ: Բիզնեսը չպետք է դառնա բնությունը ոչնչացնելու, շրջակա միջավայրը աղտոտելու պատճառ:

Էկոլոգիա տարեկան հաշվետվություն

Անոմալ երևույթներ, ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկություները: Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը, Էկոլոգիա, գմօն,Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ,թունավոր սնունդ սննդային թունավորումներ առաջին օգնություն թունավորման ժամանակ, Երևանի աղբահանության խնդիր, ջրի մասին, Էկոլոգիա

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք ճամփորդություններ և տարբեր դասեր: Մեր կուսիցիների և Ընկեր Թամարի հետ ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեսանք առաջին ցուցասրահում ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։ Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։ Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։

Մեր կուրսիցիների և Ընկեր Գայանեյի հետ ճամփորդեցի դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի Օդերևութաբանական կայան:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով ,դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ:

Օդերևութաբանական կայան

Կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։

Կառուցվածք

Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։

Առաջադրանքները հետևյալ առարկաներից

Աշխարհագրություն, Գրականություն, Երկրաչափություն և հանրահաշիվ տետրում, Էկոլոգիա, ֆիզիկա տետրում, Կենսաբանություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն, հասարակագիտություն, Ռուսերեն:

Անոմալ երևույթներ

Անոմալ երևույթներ գիտական բացատրություն Նախագիծ Նպատակ դիտարկելով համացանցում տարբեր երեւույթներ փորձել տալ գիտական բացատրություն ընթացքը

 Առաջադրանք

1. համացանցում գտնել ձեզ հետաքրքրող անոմալ երևույթներ և փորձել այդ երեկույթի շուրջը գտնել հոդվածներ նյութեր որոնք տալիս են ինչ որ գիտական բացատրություն։

2.գտնել որևիցե անոմալ զոնա և  պատմել ինչ տարօրինակ բաներ է տեղի ունենում

Տարօրինակ երևույթ Երևանի երկնքում (նոր տեսանյութեր)


Այսօր 07.06.2012թ. Հունիսի 8 ժամը 21:45 րոպեին Երևանի երկնքում տեղի ունեցավ տարօրինակ մթնոլորտային երևույթ: Նախ հայտնվեց լուսավոր կետ, որը սկսելով  սպիրալաձև պտտվելով մեծանալ և լուսավոր հետք գցելով մի քանի վայրկյանից ասես պայթեց ու մշուշոտ սֆերիկ տեսք ստացավ:

Երևան

Համացանցում անմիջապես հայտնվեցին երևույթի տեսանկահարումները տարբեր մեկնաբանություններով: 

Նման անբացատրելի երևույթներ պարբերաբար տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում, սակայն առայժմ միանշանակ այն բացատրել հնարավոր չէ: 

Ուֆոլոգների մի մասը համարում է, որ այն ՉԹՕ-ների գործունեության արդյունք է իսկ մյուս մասը ` պլազմային գոյաթության արդյունք, հազվադեպ հանդիպող և շատ գեղեցիկ:
Նմանատիպ երևույթ տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերի 9-ին Նորվեգիայում: Համեմատեք և կհամոզվեք, թե որքան նման է Երևանի երկնքում տեղի ունեցած տարօրինակ մթնոլորտային երևույթը Նորվեգիայում տեղի ունեցածին

Հյուսիսային պողոտա

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկություները: Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը:

ՀՀ խոտաբույսերը, դրանց բուժիչ հատկություները: Հայկական խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը:

Նախագիծ՛

Հայկական խոտաբույսերի ուսումնասիրություն

նպատակը՛

Հայակստանի Հանրապետություն տարածքում աճում են բազմաթիվ խոտաբույսեր ,որոնք մեծ մասը հանդիսանում են բուժիչ խոտաբույսեր , որոնք ունեն տարբեր հիվանդությունների կանխարգելմնան հատկություններ բացի այդ դեռ հնուց հայտնի է որ խոտաբույսերը բուժել են տարբեր հիվանդություններ և հանդիսացել են Հայկական խոհանոցի անբաժանելի մասը:

ժամկետ՛ 01.02 — 28.02.2022

ընթացքը՛

  1. օգտվելով համացանցից դուրս բերել առնվազն 10 խոտաբույսի անվանում:
  2. տեղադրել յուրաքանչյուր խոտաբույսի լուսանկարը ր այդ խոտաբույսի օգտակար հատկությունները բլոգի մեջ:

Անանուխ

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

նկար Անանուխ

Թարխուն

Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեջ՝ որպես համեմունք։ Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

թարխուն նկար

Հալվե

Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է։ Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, ճառագայթային վնասվածքների և այլ դեպքերում։

Ալոե նկար

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

  1. զրուցելով ընտանիքի անդամների հետ պարզել թե ինչ խոտաբույս էր են օգտագործվում ձեր տանը:
  2. տեղադրել խոտերից պատրաստված այդ ուտեստի բաղադրատոմսը բլոգում:

Կիսամյակի Հաշվետվություն

Ես Տիգրան Բրուտյան եմ, սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր առաջին կուրսում, այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Ես ընտրեցի իմ մասնագիտությունը՝ հաշվողական տեխնիկայի սպարսակում: Առաջին անգամ ես մասնակսեցի Սևանի Վաղաշեն կատարած եռօրյա ճամփորդության, մասնակցել եմ նաև Գյումրի, Էրեբունի, Հայաստանի գիտության թանգարան ճամփորդություններին: : Այս տարի ես սովորեցի առարկաները Հայոց լեզու, Գրականություն, Մաթեմատիկա տետրում, Ռուսերեն, Էկոլոգիա, Ֆիզիկա տետրում, Աշխարհագրություն, Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Կենսաբանություն:

Էկոլոգիա

Ինչ վնասակար նյութեր են պարունակվում կոսմետիկ միջոցների մեջ

Սուլֆատներ – սինթեզված նյութերի խումբ է, որոնք ունեն արտահայտված լվացող և մաքրող հատկություններ: Սուլֆատներ կան շամպունի, ատամի մածուկի, մաշկի խնամքի և լվացող նյութերում: Սուլֆատները մակերեսային ակտիվ նյութեր են, ավելացվում են շամպուններին, ցնցուղի գելերին, քանի որ դրանք արդյունավետ լուծում և հեռացնում են աղտոտվածությունը: Հաճախ պիտակավորման մեջ նշվում են որպես նատրիումի լաուրիլ սուլֆատ և ամոնիում լաուրիլ սուլֆատ և այլն: Ամենավտանգավորն է համարվում նատրիումի լաուրիլ սուլֆատը և ամոնիում լաուրիլ սուլֆատը: Այդ նյութերն այժմ փոխարինում են նատրիումի լաուրիտ սուլֆատով, որը ավելի քիչ գրգռող հատկություն ունի:

Սուլֆատներն օրգանիզմ մտնելով առաջացնում են դիօքսիններ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են տարբեր տեսակի ալերգիաներ և միկրոբորբոքումներ։ Զգայուն մաշկի դեպքում, ինչպես նաև մանկական կոսմետիկայում չի կարելի օգտագործել այդ նյութերը:

Սիլիկոններ – օգտագործվում են մաշկի և մազերի որակի լավացման համար, որոնք արտադրանքին տալիս են կայունություն և կարգավորում են լվացող միջոցների փրփուրագոյացումը: Սիլիկոններով կրեմները մաշկին տալիս են փափկություն, ունեն խոնավեցնող հատկություն, ապահովում են արտաքին ազդակներից պաշտպանությունը: Սիլիկոններն օգնում են վերականգնել վնասված մազերը և պաշտպանում են արևային ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բացասական ազդեցության վերաբերյալ փաստեր չկան:

Հոտավետ նյութեր – կարող են առաջացնել մաշկի գրգռվածություն, ալերգիա: Եթե կա վնասված մաշկ և ալերգիայի հակում, ապա պետք է օգտագործել առանց հոտավետ նյութերի կամ նվազագույն հոտավետ նյութերով կոսմետիկ միջոցներ:

Սպիրտներ – էթիլ, իզոպրոպիլ, բենզիլ սպիրտներն առկա են տարբեր տեսակի կոսմետիկայում՝ կրեմներում, անգամ օրգանական կոսմետիկան առանց սպիրտների ավելացման չի լինում: Օգտագործվում են որպես մաքրող, կայունացնող հավելում, կոնսերվանտ: Սպիրտները չորացնում և գրգռում են մաշկը, կարող են խախտել մաշկային բարիերը։ Պետք է խուսափել սպիրտի մեծ քանակություններ պարունակող կոսմետիկ արտադրանքի օգտագործումից, ինչը կարել է բացահայտել սպիրտին բնորոշ հոտով:

գմօն,Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ,թունավոր սնունդ սննդային թունավորումներ առաջին օգնություն թունավորման ժամանակ, Երևանի աղբահանության խնդիր, ջրի մասին:

Հոկտեմբեր ամիս

  1. ինչ է գմօն արդյոք դա վնասակար է թե ոչ:

Գենետիկորեն ձևափոխված (փոփոխված) օրգանիզմներ՝ ԳՁՕ կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ՝ ԳՄՕ են համարվում այն ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ:

Այլ կերպ ասած, գենետիկ ինժիներիայի շնորհիվ գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և այն փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույս, բույսից կենդանի, կամ կենդանուց բույսին:

Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար:

«Մոնսանտո»-ն աշխարհում առաջատար ընկերությունն է՝ ԳՄՕ սերմերի արտադրության մեջ: Նույն ընկերության կողմից արտադրվող ԳՄՕ պարունակող RoundUp թունանյութի ակտիվ բաղադրամաս է Glyphosate-ը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես քաղցկեղածին նյութ:  Նույն RoundUp-ի մասին կա ևս մեկ անհանգստացնող փաստ.

  1. Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
  2. Իմ կարծիքով օրինակ վառելիքաէներգիան ածուխը գազը վառում են և էներգիա են ստանում որպեսզի հոսանք ստանան գործողության հետևանքով օդը աղտոտվում է և շրջակա միջավայրը : Դրա համար օգտագործում են Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտվի և ապահով է : պետք է տեղադրվի Հայաստանում:
  3. Էներգիայի այլընտրանքային աղբյուրներն են
  4. արևային էներգիա, հողմային էներգիա, ատոմակայան, հիդրոէլեկտրակայան, վառելիքաէներգիա, ջերմայինէներգիա:
  5. թունավոր սնունդ սննդային թունավորումներ առաջին օգնություն թունավորման ժամանակ:
  6. սնվելուց հետո եթե առաջացել է մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր որովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք : դրանք սննդային թունավորումներն են: Թունավորումից հետո պետք է մատը մտցնել բերանը որպեսզի փսխել: Դրա հետևանքով մարդը ազատվում թունավոր սնունդից: Եթե ունեք սրտխառնոց ապա պետք է շատ ջուր խմել և նույնպես կրկին փսխել որպեսզի ստամոքսը մաքրվի:
  7. էկո համակարգ ինչ է էկո համակարգը, ինչ դեր է այն խաղում երկրակունդ մոլորակի վրա
  8. Երևանի աղբահանության խնդիրը իմ աչքերով:
  9. Երևանի աղբահանության խնդիրը այն է որ կենցաղային աղբը  աղտոտվում է շրջակա միջավայրը և գաշահոտվում թունավորում, և փչացնում : Դրա համար պետք է տեղադրվի նոր աղբամաններ առանձին-առանձին թղթեր, պլաստմաս, երկաթ և այլ , որպեսզի չքայքայվի, չփչանա շրջակա միջավայրը : Հայաստանում պետք է տեղադրվի նոր աղբամաներ ոչ թե կենցաղային աղբ այլ առանձին աղբամաներ:
  10. ջրի մասին:

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ջուրը ստուգելու համար

անհրաժեշտ է սպիտակ թուղթ և ջրով լցված թափանցիկ ապակ է բաժակ, ջուրը դրա միջոցով կստուգենք արդյոք ջուրը մաքուր է թե ոչ:

եթե տեսնում եք որ ջուրը կապույտ է ուրեմն մաքուր ջուր է եթե դեղին կեղտոտ է :

բաժակ ջուր պահեք լույսի ներքո և փնտրեք լողացող մասնիկներ կամ ընդհանուր ամպամածություն: Դարչնագույն, նարնջագույն կամ կարմիր մասնիկները կարող են առաջանալ խողովակների կամ հարմարանքների ժանգի պատճառով, դա կեղտոտ ջուր է: 

Սկզբում լցրեք մի բաժակ ջուր և բերեք այն տան մեկ այլ հատված, սպասեք մի քանի րոպե, ապա հոտ քաշեք: Եթե ​​ջուրն այլևս հոտ չի գալիս, ապա մանրէները աճում են ձեր արտահոսքի ներսում և պետք է մաքրվեն:

Էկոլոգիա

Բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումը

կայք

http://emanuelagjoyan.blogspot.com/2012/11/blog-post_20.html

ՀԱՐՑԵՐ

  1. ինչու Բուսականության պահպանմանն են ծառայում հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը:
  2. ինչու Այն վայրում, որտեղ արգելված կամ սահմանապակված են է մարդու արտադրական գործունեությունը, բույսերն աճում, զարգանում ու բազմանում են առանց մարդածին գործոնների ազդեցության:
  3. ինչի համար է օգտագործում թունաքիմիկատներ: