Դիմում

ՀՀ ԿԳՄՍՆ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի>>2-րդ կուրսի հաշվողական տեխնիկայի և ցանցերի սպասարկում բաժնի ուսանող Տիգրան Բրուտյան,նույն հաստատության տնօրեն Տ․ Բլեյանին

Դիմում

Հարգելի տիկին Տ. Բլեյան, խնդրում եմ Ձեր համաձայնությունը` կես ամիս դասերից բացակայելու , քանի որ ունեմ գործերի հետ կապված խնդիրներ։ Խնդրում եմ բացակայությունս համարել հարգելի:

Դիմում Տիգրան Բրուտյան /ստորագրություն/

13․12․2022

Լանդշաֆտագիտություն քննություն

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրում է ապարներ, ջրեր, ռելիեֆ կլիմա ջրեր հողաբուսական ծածկույթ և այլ:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Այս բոլոր բաղադրիչները ուսումնասիրում է միմիյանց հետ սերտ կապված: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջ լանդշաֆտը:

Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտ բառը գերմանական է որը նշանակում է տեղամաս բնապատկեր երկրի վրա մեր շրջապատում :

Ճամբարի շրջանակներում «Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Թեմա 3. ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ


Թեմայի նպատակը: Այս գլխում ներկայացվում են գործարարի հաջողության 3 գործիքները՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը՝ ըստ հաջորդականության։ Այս
երեք գործիքների գրագետ կիրառման դեպքում ապահովվում է գործարարի երկարատև
հաջողությունը։ Ներկայացված է նաև Ջոն Ադաիրի 3 շրջանների մոդելը՝ խնդրի լուծման,
խմբի ստեղծման և պահպանման, անհատի զարգացման՝ փոխկապակցված էլեմենտները, դրանց կիրառումը լիդերի արդյունավետ աշխատանքում։
3.1. Տեսլական
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսին կլինի Ձեր բիզնեսը»:
Գերթրուդ Սթեյն
«Եթե մարդը գիտի՝ «ինչի համար» պետք է ապրի,
նա կարող է հանդուրժել ցանկացած «ինչպես» »։
Ֆ. Նիցշե
Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում:
Օրինակ՝ «Մշտապես գերազանցել մեր հաճախորդների սպասումները» կարգախոսը հնչեղ է, բայց ավելի շատ հարցեր է առաջացնում,
քան պատասխաններ: Ովքե՞ր են մեր հաճախորդները, ի՞նչ սպասումներ ունեն, ի՞նչ ներդրում կարող եմ ես անել նրանց սպասումներն իրականացնելու համար:
Տեսլականի ճիշտ ձևակերպման պարագայում այն կարող է դառնալ շատ հզոր գործիք
հատկապես նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար: Ինչպես հաջողակ դասընթացավարը տեսլական ունի լսարանի համախմբան և վարժությունների պլանավորման մասին, որը
կտանի ճիշտ զարգացման, այդպես էլ նոր և ոչ մեծ կազմակերպություններն են տեսլական
և խնդիրներ առաջադրում, ինչը թույլ է տալիս կազմակերպությանը զբաղվել այն գործերով,
որոնք կխթանեն նրա առաջընթացին, և խուսափել այն գործերից, որոնք չեն նպաստի դրան:
Տեսլականի և խնդիրների ձևակերպումը տարբերվում են իրարից: Տեսլականի ձևակերպումը նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար ներկայացնում է նպատակները
բարձր մակարդակում և համընկնում է բիզնեսի հիմնադրի նպատակների հետ: Կարճ
ասած՝ տեսլականը արտահայտում է հիմնադրի վերջնական պատկերացումները բիզնեսի աճի, արժեքների, աշխատողների, հասարակության մեջ ներդրման և այլնի մասին:
Կազմակերպության հիմնադիրը՝ գործարարը, տեսլականը սահմանելուց հետո,
դրան համապատասխան, կարող է սկսել զարգացնել կազմակերպության առաջխաղացման ռազմավարությունը, որը ներառում է նաև կազմակերպության խնդիրների սահմանումը: Եթե համարենք, որ տեսլականը գաղտնանկար է (փազլ), որի տեսքի, ձևի, չափերի, բովանդակության և գույների մասին գիտի յուրաքանչյուր գաղտնանկար հավաքող
«Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար
25
(նույնիսկ ինտուիտիվ մակարդակով), ապա գաղտնանկարի մասնիկները մեր նպատակներն են, որոնք ճիշտ և գրագետ հավաքելու դեպքում կստանանք մեր նախատեսած
պատկերը։ Տեսլականի ձևակերպումը և նպատակների ճիշտ սահմանումն անհրաժեշտ
են, որպեսզի բիզնեսը չկանգնի փակուղու առջև: Գործարարը, ով ունի տեսլական, առավել մեծ հնարավորություններ ունի հասնել իր սահմանած նպատակներին: Կարելի է ասել՝ տեսլականը փարոս է, որը լուսավորում է գործարարի ճանապարհը և նպաստում ճիշտ
որոշումներ կայացնելուն, հստակեցնում է ապագան և օգնում դժվար պահերին: Տեսլականն ապահովում է ուժեղ ներքին մոտիվացիա, որը գործարարին օգնում է հաղթահարել վախերը, ներքին և արտաքին արգելքները:
Տեսլականը կյանքի իմաստ չէ, այլ գործիք է նպատակներին հասնելու համար: Այն
օգնում է գործարարին վայելել ուղին, որը տանում է դեպի սահմանված նպատակները:
Տեսլականի ուժն այն է, որ գործարարը որքան կենտրոնանում է դրա վրա, այնքան կրկնապատկվում է դրան հասնելու ցանկությունը: Տեսլականը ստեղծվում է ներկայում, իրագործվում ապագա 5-10 տարում:
@Վարժություն: Տեսլական
3.2. Նպատակ
«Ամենադանդաղաշարժ մարդը,
եթե միայն նա տեսադաշտից չի կորցնում նպատակը,
գնում է ավելի արագ, քան նա, ով դեգերում է աննպատակ»:
Լեսինգ
Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Այն հաջողության հասնելու արդյունավետ միջոց է և թույլ է տալիս հատկորոշել,
այսուհետ քայլեր անել պլանավորվածն իրականացնելու համար: Նպատակը կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ։ Առաջնային տարբերությունը
նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է։
Կարճաժամկետ նպատակներն իրագործվում են կարճ ­ժամանակահատվածում: Ընդունված է կարճաժամկետ համարել մինչև 1 տարին իրագործվող նպատակը, միջնաժամկետ՝ մինչև 3 տարին, իսկ երկարաժամկետ են համարվում մինչև 5 տարին իրականացվող նպատակները:
Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝
’ հստակ,
’ չափելի,
’ հասանելի,
’ իրատեսական,
’ ժամանակի մեջ սահմանափակ:
Հստակ (Specific): Որքան ավելի կոնկրետ նշեք Ձեր խմբին ներկայացվող խնդիրները
և դրանց կատարման հստակ ժամկետները, այնքան ավելի լավ:
Չափելի (Measurable): Ներկայացրեք Ձեր խնդիրները չափելի տեսքով: Որքան ավելի
կոնկրետ ներկայացնեք, թե ինչ եք ուզում անել, այնքան ավելի հեշտ կպարզեք, թե ինչը
ՁԵՌՆԱՐԿ Ա
26 և որքանով է ձեզ դա հաջողվել: Սա կօգնի ձեզ գործողությունների պլանի մշտադիտարկման և գնահատման ընթացքում:
Հասանելի (Achievable): Հավակնոտ լինելը ողջունելի է, սակայն հարկավոր է սահմանել իրատեսական նպատակներ, որոնց իրականում կկարողանաք հասնել: Իրական
փոփոխությունը պահանջում է ժամանակ և ռեսուրսներ: Եթե դուք ստանձնեք ավելին,
քան հնարավոր է իրականացնել՝ հաշվի առնելով ժամանակն ու ռեսուրսները, դուք կհիասթափվեք և կհուսալքվեք:
Իրատեսական (Realistic): Նպատակները սահմանեք այնպես, որ դրանք ձեզ օգնեն հասնելու տեսլականին: Եթե չափից շատ շեղվեք ուղուց, կկորցնեք այն, ինչին ցանկանում էիք հասնել:
Հստակ ­ժամանակային ­սահմաններ ունեցող (Time Constrained): Յուրաքանչյուր
նպատակի համար պետք է սահմանվի հստակ ժամանակահատված: Նույնիսկ եթե հանգամանքները փոխվեն, և ստիպված լինեք փոխել կամ հետաձգել ժամանակամիջոցը,
հարկավոր է վերլուծել ու սահմանել, թե ինչ շտկումներ են անհրաժեշտ նշված ժամանակահատվածում խնդիրներն իրականացնելու համար:
Նպատակին հասնելու համար շատ կարևոր է գործարարի ներքին մղումը և մոտիվացվածությունը: Իրականության մեջ հանդիպող տարբեր խնդիրներ (սոցիալական,
ֆինանսական, քաղաքական, մշակութային և այլն) կարող են խանգարել նպատակների
իրագործմանը: Եթե գործարարը ճշգրիտ գիտի, թե ինչի է ուզում հասնել, նպատակադրումը պարզեցնում է, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, կամ ինչը բարելավել: Նպատակադրումը և պլանավորումը օգնում են գործարարին կազմակերպել ռեսուրսները։
Նպատակի կառավարումը ներառում է՝
’ հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում,
’ ժամանակի կառավարում,
հաճախակի վերստուգում /կայունության ստուգում,
’ իրագործելիության ստուգում։
Նպատակադրումը գործարարի հաջողությունն է, իսկ նպատակին հասնելու համար
պետք է ունենալ գործողությունների պլան, հաջորդականություն և քայլեր:
Քայլեր
Գործողությունների
հաջորդականություն
Պլան
Նպատակ
Գծապատկեր 3.2.1. Նպատակի իրականացման հիմնադրույթները
@Վարժություն: Նպատակադրում
@Վարժություն: Երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ նպատակների սահմանում
«Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար
27
3.3. Ռազմավարություն
Համապատասխան նկար՝ տեսլական, և թիրախներ՝ նպատակներ ունենալը բավարար
չէ հաջողության հասնելու համար։ Անհրաժեշտ է ավելին. այն ճանապարհը և քայլերի հերթականությունն ու ամբողջականությունը, որոնք թույլ կտան մեզ հասնելու մեր նպատակներին, հետևաբար իրագործելու նաև մեր տեսլականը։ Հաջող բիզնեսի կազմակերպման
համար կարելի է առանձնացնել 3 միջոց՝ տեսլական, նպատակադրում և ռազմավարություն
(ստրատեգիա): Ռազմավարությունը կարող է արդյունավետորեն օգտագործել ցանկացած
որակավորմամբ գործարար, ով ունի որոշակի տեղեկություն այս գործիքի վերաբերյալ:
Ռազմավարությունը նպտակներին հասնելու գործընթացն է: Ռազմավարություն բառն առաջացել է հունարեն strategos բառից, որը թարգմանաբար նշանակում է մարտ վարելու արվեստ, և ունի զինվորական ծագում:
Ռազմավարության մշակումը կազմակերպության նպատակների և հնարավորությունների հավասարակշռության պահպանումն է շուկայական հարաբերություններում:
Ռազմավարության նպատակն է որոշել կազմակերպության հեռանկարային ուղղությունները, ապահովել նրա աճը և զարգացումը: Մրցակցային պայքարում կազմակերպության
ռազմավարությունը որոշիչ գործոն է հանդիսանում գոյատևման և զարգացման համար,
այն թույլ է տալիս ադեկվատ վերաբերվել անորոշությանը և ռիսկի գործոններին, օգնում
է մշտապես կատարել իրավիճակներից բխող քայլեր, կայացնել ճիշտ որոշումներ:
Ռազմավարության մշակումը բնորոշ է շուկայական հարաբերություններում աշխատող կազմակերպություններին, քանի որ այստեղ ընդունված է «Վաղը ավելի լավ չի լինելու, քան այսօր» կարգախոսը: Այդ է պատճառը, որ ռազմավարությունը մշտապես հետևում է արտաքին միջավայրի փոփոխություններին, հատկապես մրցակցային պայքարում
ապահովում է սեփական ապրանքների սպառման շուկան, թույլ է տալիս հարմարվել արտաքին միջավայրին և օգնում է ձեռք բերել նոր հնարավորություններ:
Ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է՝
’ իմանալ՝ ինչ վիճակում է գտնվում կազմակերպությունը տվյալ պահին.
’ որոշել կազմակերպության նպատակները և խնդիրները, կապիտալի օգտագործման
և ներդրման ուղղությունները:
’ ռազմավարությունը պատասխանում է «ինչպե՞ս» հարցին, և այն մշակելու համար պետք են՝
Քայլեր, գործողություններ
Քայլերի հաջորդականություն
Քայլերի պատասխանատու անձ
Ժամանակային սահմանափակումներ
Բյուջե
Ներգրավված կողմեր, գործընկերներ
Գծապատկեր 3.3.1. Ռազմավարության մշակման անհրաժեշտ գործոնները
ՁԵՌՆԱՐԿ Ա
28 Ռազմավարությունը համարվում է ուժեղ, եթե դրա շնորհիվ կազմակերպությունը ձեռք է բերում նշանակալից ու կայուն մրցակցային առավելություններ, և թույլ, եթե այն հանգեցնում է մրցակցային դիրքերի թուլացման:
Ռազմավարության հիմնական պատասխանատուներն են կազմակերպության զարգացման այս կամ այն ուղղությունների համար պատասխանատու կառավարիչները:
Հարկ է նշել, որ կազմակերպությունների միայն 10%-ն է կարողանում արդյունավետ
իրականացնել իր ռազմավարությունը: Ռազմավարական կառավարման արդիական
խնդիրներից է ռազմավարության իրականացման այնպիսի արդյունավետ գործիքների
ու մոտեցումների մշակումը, որը հնարավորություն կընձեռի կազմակերպությանը ռազմավարության ձևայնական բնույթը վերածել գործառնական բնույթի և ռազմավարական
կառավարումը դարձնել ամենօրյա գործընթացի բաղկացուցիչ մաս:
Գլոբալացումը և բազմաթիվ այլ գործոններ գործարար միջավայրը դարձրել են անորոշ և դժվար կանխատեսելի:
Այս ամենի հետևանքով կազմակերպությունների միջև մրցակցությունը խստանում
է և հաղթում է նա, ով ավելի արագ է արձագանքում միջավայրի ազդակների փոփոխությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկում: Կազմակերպության համար մրցակցային առավելություններ ստեղծելու և պահպանելու, հեռանկարային զարգացումն
ապահովելու համար կազմակերպության ղեկավարներին անհրաժեշտ են արդյունավետ
մեթոդներ և գործիքներ: Որպես այդպիսին հանդես է գալիս արդեն իսկ ակադեմիական
գիտություն դարձածռազմավարական կառավարումը: Որպես ակադեմիական գիտություն՝ ռազմավարական կառավարումն սկսեց ձևավորվել 1974 թ. Ռիչարդ Ռումելտի «Ռազմավարություն, կառուցվածք և արդյունքներ» գրքի հրապարակմամբ: Ռազմավարական կառավարման զարգացման և ձևավորման գործընթացում հաջորդ մեծ ներդրումն իրականացրել է Մայքլ Փորթերն իր «Մրցակցային ռազմավարություն» գրքով, որը լույս տեսավ 1980 թ.: Ռազմավարական կառավարման միանշանակ և բավարար սահմանում դեռևս գոյություն չունի, քանի որ այն երիտասարդ գիտություն է և ընդգրկում է գործարարության ժամանակակից կառավարման բարդ գործընթացները: Տարբեր հեղինակներ տարբեր սահմանումներ են տալիս և յուրովի են մեկնաբանում՝ ընդգծելով ռազմավարական կառավարման այս կամ այն կողմը: ԱյսպեսՇենդելը և Հատտեն տալիս են հետևյալ սահմանումը. «Ռազմավարական կառավարումը կազմակերպության և նրա շրջակա միջավայրի
փոխազդեցության որոշման գործընթացն է, որն արտահայտվում է ընտրված նպատակների իրացմամբ և գործունեության արդյունավետ պլանին համապատասխանկազմակերպության ռեսուրսների բաշխման միջոցով, անհրաժեշտ արդյունքի ապահովմամբ»: Թոմսոնը և Սթրիքլենդը համարում են, որ«ռազմավարական կառավարումը գործընթաց է, որի միջոցով մենեջերները սահմանում են կազմակերպության զարգացման երկարաժամկետ ուղղությունները, նպատակները, վերջիններիս իրացման ռազմավարություններըհաշվառելով արտաքին ու ներքին միջավայրերի հնարավոր իրավիճակները, և իրագործում են գործունեության ընտրված պլանը»: Ռազմավարական կառավարմանը մի փոքր այլ սահմանում են տալիս Սմիթը, Արնոլդը և Բիզզելը: Այն է «ռազմավարական կառավարումն արտաքին միջավայրի գնահատման, կազմակերպության նպատակների սահմանման, որոշումների ընդունման, վերջիններիս իրացման ու վերահսկման և կազմակերպության արտաքին միջավայրի ներկա ու
ապագա իրավիճակներում նպատակների իրացմանն ուղղված գործընթաց է»:
«Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար
29
Ամփոփելով վերը շարադրվածը՝ ռազմավարական
կառավարումը կարելի է սահմանել հետևյալ կերպ.
Ռազմավարական կառավարումը կազմակերպության նպատակների ու խնդիրների սահմանմանը, կազմակերպության ու արտաքին միջավայրի միջև որոշակի
փոխհարաբերությունների պահպանմանն ուղղված կառավարչական գործունեություն է, որը հնարավորություն
է տալիս կազմակերպությանը հասնել իր նպատակներին և զգայուն լինել արտաքին ու ներքին ազդակների նկատմամբ:
Ամփոփելով ռազմավարությունը՝ կարելի է այն բնորոշել որպես կազմակերպության
բոլոր ռեսուրսների փոխազդեցության մոդել, որը կազմակերպությանը հնարավորություն
է տալիս արդյունավետ իրացնել իր առաքելությունը և կայուն մրցակցային առավելություններ ապահովել:
Ներկայումս կազմակերպություններում ռազմավարական կառավարման և գործուն
ռազմավարության առկայությունը դարձել է կենսական պահանջ և մրցակցային պայքարում հաղթելու գրավական:
Այսպիսով՝ կազմակերպությանը երկարատև հաջողությամբ ապահովելու համար անհրաժեշտ է զինվել հաջողության գործիքներով:
ՏԵՍԼԱԿԱՆ
ՆՊԱՏԱԿ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Գծապատկեր 3.3.2. Հաջողության գործիքները
3.4. Ջոն Ադաիրի 3 շրջանների մոդելը
Այս պարզ և գործնականում շատ կիրառելի մոդելը կազմված է 3 փոխկապակցված
էլեմենտներից.
’ խնդիր,
’ խումբ (թիմ),
’ անհատ (անձ):
Մոդելը նկարագրում է այն պարտադիր քայլերը, որոնք լիդերը պետք է ձեռնարկի
արդյունավետ աշխատելու համար: Դրանք են.
’ խնդրի լուծում,
’ խմբի (թիմի) ստեղծում և պահպանում,
’ անհատի զարգացում։