Էկոլոգիա

Ինչ վնասակար նյութեր են պարունակվում կոսմետիկ միջոցների մեջ

Սուլֆատներ – սինթեզված նյութերի խումբ է, որոնք ունեն արտահայտված լվացող և մաքրող հատկություններ: Սուլֆատներ կան շամպունի, ատամի մածուկի, մաշկի խնամքի և լվացող նյութերում: Սուլֆատները մակերեսային ակտիվ նյութեր են, ավելացվում են շամպուններին, ցնցուղի գելերին, քանի որ դրանք արդյունավետ լուծում և հեռացնում են աղտոտվածությունը: Հաճախ պիտակավորման մեջ նշվում են որպես նատրիումի լաուրիլ սուլֆատ և ամոնիում լաուրիլ սուլֆատ և այլն: Ամենավտանգավորն է համարվում նատրիումի լաուրիլ սուլֆատը և ամոնիում լաուրիլ սուլֆատը: Այդ նյութերն այժմ փոխարինում են նատրիումի լաուրիտ սուլֆատով, որը ավելի քիչ գրգռող հատկություն ունի:

Սուլֆատներն օրգանիզմ մտնելով առաջացնում են դիօքսիններ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են տարբեր տեսակի ալերգիաներ և միկրոբորբոքումներ։ Զգայուն մաշկի դեպքում, ինչպես նաև մանկական կոսմետիկայում չի կարելի օգտագործել այդ նյութերը:

Սիլիկոններ – օգտագործվում են մաշկի և մազերի որակի լավացման համար, որոնք արտադրանքին տալիս են կայունություն և կարգավորում են լվացող միջոցների փրփուրագոյացումը: Սիլիկոններով կրեմները մաշկին տալիս են փափկություն, ունեն խոնավեցնող հատկություն, ապահովում են արտաքին ազդակներից պաշտպանությունը: Սիլիկոններն օգնում են վերականգնել վնասված մազերը և պաշտպանում են արևային ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բացասական ազդեցության վերաբերյալ փաստեր չկան:

Հոտավետ նյութեր – կարող են առաջացնել մաշկի գրգռվածություն, ալերգիա: Եթե կա վնասված մաշկ և ալերգիայի հակում, ապա պետք է օգտագործել առանց հոտավետ նյութերի կամ նվազագույն հոտավետ նյութերով կոսմետիկ միջոցներ:

Սպիրտներ – էթիլ, իզոպրոպիլ, բենզիլ սպիրտներն առկա են տարբեր տեսակի կոսմետիկայում՝ կրեմներում, անգամ օրգանական կոսմետիկան առանց սպիրտների ավելացման չի լինում: Օգտագործվում են որպես մաքրող, կայունացնող հավելում, կոնսերվանտ: Սպիրտները չորացնում և գրգռում են մաշկը, կարող են խախտել մաշկային բարիերը։ Պետք է խուսափել սպիրտի մեծ քանակություններ պարունակող կոսմետիկ արտադրանքի օգտագործումից, ինչը կարել է բացահայտել սպիրտին բնորոշ հոտով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով