Հայոց լեզու

1. Լրացրու  հետևյալ շրջասությունները․ 

Ծագող արևի երկիր—Ճապոնիա

Թորգոմա տան զավակ—հայ

Ժողովուրդների բանտ—Ռուսաստան

Ծաղիկների թագուհի—վարդ

Թիկունքդ տեսնեմ—հեռացիր

Պատմության հայր—Հերոդոտոս

Մորփեոսի գիրկը գնալ—Քնել

2. Սյունակներից ընտրիր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․  

Խորշել—գարշել, զզվել

Անէանալ—չքանալ, անհետանալ

Ուրախանալ—հրճվել, ցնծալ

Զարհուրել—երկյուղել, սարսափել

Փայփայել—գորովել, փաղաքշել

3. Լեզու բառով կազմիր դարձվածներ․  

լեզուն կծել—Խոսելու միջոցին հանկարծ լռել,

Լեզուն չորանալ—սաստիկ վախենալ,

լեզվով խայթել—վիրավորել,

լեզուն ծամել—չհամարձակվել,

լեզուն երկար—համարձակ խոսող,

լեզուն կապ ընկնել—Խոսել չկարողանալ,

լեզուն կուլ տալ—չխոսել։

 4. Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրիր և կազմիր հինգ բարդածանցավոր բառ․ 

Ձի—ձիարշավարան,

Կապույտ—կապույտաչյա,

Վեմ—վիմագրություն,

Բանտ—բանտախցիկ ,

Գլուխ—գլխացավանք։