Պապ թագավոր

Ժամանակահատված՝ մարտ 28 — ապրիլ 1

  1. Պապ թագավոր, ներքին ու արտաքին քաղաքականությունը
  2. Արշակունիների արքայատոհմի անկումը

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ Պապ թագավորի ներքին և արտաքին քաղաքականությունը
  • Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը։ Պարսից հրամանատարներից շատերը ձեռբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի են ենթարկվում։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին, սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ, նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուխները ուղարկում Շապուհին։ Շապուհը կատաղում է այս պատասախանից ու 371թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ միավորված, բանակ էին դրել Ձիրավի դաշտում, որը Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում էր։ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին ՝ Նպատ լեռը ՝ այնտեղից հետևելու ճակատամարտին։ Լուսադեմին սկսվում է ճակատամարտը։ Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա։ Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։
  • Վերլուծի՛ր Պապ թագավորի կերպարը
  • Որո՞նք են թագավորության անկման պատճառները
  • 374թ Պապ թագավորը սպանվում է խնջույքի ժամանակ։ Հռոմեացիները դավադրանք էին կազմակերպել նրա դեմ։ Պապ լագավորի մահից հետո թագավորությունը անկում է ապրում։

Օգտակար հղումներ՝

Պապ թագավորի այլընտրանքային պատմությունը

Արշակունիների արքայատոհմի անկումը

Տեսանյութեր՝

Հայորդիներ։Պապ թագավոր

Ձիրավի ճակատամարտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով