Հայոց լեզու

  1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրու կրավորական կառույցի․

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։

Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակից։

Հազարավոր ստրուկներ կառուցել են Քեոփսի բուրգը

Քեոփսի բուրգը կառուցվել է հազարավոր ստրուկների կողմից։

Վահանն ու Արամը հսկա ժայռաբեկորը գլորեցին ձորը։

Հսկա ժայռաբեկորը գլորվեց ձորը Վահանի ու Արամի կողմից։

Կատաղի քամին թմբկահարում էր մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները։

Մանրավաճառի խանութի պատուհանները թմբկահարվում էին կատաղի քամուց։

Յոթերորդ դարում արաբ հրոսակները այրել են հայոց բազում ձեռագիր մատյաններ։ 

Հայոց բազում ձեռագիր մատյաններ այրվել են յոթերորդ դարում արաբ հրոսակների կողմից։

2․Կրավորական կառույցի նախադասությունները դարձրու ներգործական․

Այգին ողողվել էր արևի ոսկեզօծ շողերով։

Արևի ոսկեզօծ շողերը ողողել էին այգին։

Հյուրասենյակում Անտոնինան շրջապատվեց կանանց խմբով։

հյուրասենյակում կանանց խումբը շրջապատել էր Անտոնինային։

Գյուղի թեքված եկեղեցին կառուցվել է միջնադարի վարպետների կողմից։

Միջնադարի վարպետներն էին կառուցել գյուղի թեքված եկեղեցին։

Փայտե կամրջի հենասյունը կոտրվել էր վարարած գետի ջրերից։

Վարարած գետի ջրերը կոտրել էին փայտե կամրջի հենասյունը։

Իրիկվա հովից տարուբերվում էին սիմինդրի կոշտացած ցողունները։

Իրիկվա հովը տարուբերում էր ցիմինդրի կոշտացած ցողունները։

3. Կազմիր բարդ բառեր՝ տրված բարդ բառի առաջին արմատը դարձնելով վերջին արմատ․ 

  1. սիրատենչ-ընկերասեր
  2. Նրբահյուս-նրբանուրբ
  3. հացթուխ-գարեհաց
  4. մարդախույս-լավամարդ
  5. Սակավախոս-ջրասակավ
  6. սրտաբուխ-գթասիրտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով