Առաջադրանք

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։
1․ -Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը։

2․Դերասանն ասաց.

-Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։

3․Ասատուրն ասաց.

-Բագրա՛տ, վաղուղ էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։

4․Օտարազգի գիտնականը խոստովանեց.

-Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։

5․Իսրայելն ասաց որդուն.

-Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։

6.Առանց քեզ, ես դժվար եմ պատկերացնում իմ երջանկությունը, – ասաց տղան Գոհարին:

7.Հայրը մեղադրում է որդուն.
-Դու փախչում ես քո մասնագիտությունից և քեզ արդարացնելու համար, փորձում ես մեղավորներ փնտրել:

8.Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց.
-Երբ կարոտում եմ երկինքը, գալիս եմ Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից եմ նայում, այլ նստում եմ տանս առջև և հիանում երկնքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով