Ղրիմի պատերազմ

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ ԲրիտանիայիՖրանսիայիԹուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերումՀեռավոր Արևելքում։

Պատճառներ

19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։

Պատերազմի սկիզբ

1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

Malakhov1.jpg

Պատերազմական գործողություններ ծավալվեցին ԴանուբիՂրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին ԱխալցխայիԱխալքալաքիԱլեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։

Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիսնոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։

Պատերազմի ընթացք

Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։Սինոպի ճակատամարտ 1853 թ

Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։

Crimean-war-1853-56.png

Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։

Պատերազմի ավարտ

1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։

Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։

Հայերի մասնակցությունը պատերազմին

Ինչպես 18-րդ դարի վերջի և19-րդ դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լազար Սերեբրյակովը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (ԵրևանԱլեքսանդրապոլՆախիջևանՎաղարշապատԿարսԻգդիրՂարաբաղ, Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853 թվականներին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853-1854 թվականին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։Միքայել Լորիս-Մելիքով

1854 թվականի հունիսին, երբ թուրքական 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854 թվականի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեներալ Ն. Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լորիս–Մելիքովի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրքական զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով