ԱՆՎՏԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒն

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Սննդային թունավորումը առաջանում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներից, վիրուսներից և թույներից։

Ամռան շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաև սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը սննդի սխալ պահպանումն է: Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում:

Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում:

Լինում է նաև, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաև կրեմով թխվածքները եւ թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Ուշադիր պետք է լինել սննդամթերքի պահպանման ժամկետներին։

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Ամռսն շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները (շոգը, ոչ սառնարանային պայմաններում սննդամթերքի պահպանումը):

Թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել մթերքի հիգիենայի և պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, կաթնամթերքը պահել սառնարանում։

Թունավորման դեպքում անհրաժեշտ է տվյալ մարդուն տալ մեծ քանակությամբ 2-3 լիտր ջուր, որպեսզի հեշտ կարողանա փսխի։ Անհրաժեշտ է այդ ընթացքում դիմել բժշկի,կանչել շտապօգնություն, հիվանդանոցային պայմաններում կկատարվի ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով:

Բոտուլիզմը հազվադեպ հանդիպող, ծանր հիվանդույուն է, որը զարգանում է Clostridium botulinum բակտերիայի արտադրած թույնից։

Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։
Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նույնիսկ, անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում (բարձր ջերմաստիճանի շնորհիվ)։

Բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։
Բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, և թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել և ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Տեսողությունը կարող է մշուշված և երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Նշանների ի հայտ գալուն պես պետք է անմիջապես ահազանգել շտապ օգնություն։

Երբեք չի կարելի ինքնուրույն բուժել նման թունավորումը։

Բոտուլիզմի բուժումը կատարվում է հատուկ հակաթույնի՝ հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով։

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ։ Վերջինս փափուկ հյուսվածքների վնասվումն է սառը իրերի, գազերի հետ առնչվելու հետևանքով, օրինակ՝ հեղուկ ազոտի թափվելը ձեռքի վրա, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը և այլն: Ցրտահարումը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի և ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից, ձեռքերից և ոտքերից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը դադարում է բավարար քանակությամբ արյուն մատակարարել մարմնի այդ հատվածներ, որպեսզի էքստրեմալ ցուրտ պայմաններում կարողանա պահպանել կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:

Ցրտահարությունների տեսակները

Ցրտահարվում են առաջին հերթին մարմնի չպաշտպանված հատվածները, սակայն անգամ տաք ձեռնոցի տակից ձեր ձեռքերը կարող են ցրտահարվել: Ցրտահարության ռիսկը մեծանում է, երբ օդի ջերմաստիճանն իջնում է՝ հասնելով -5°ի: Բարդացնող հանգամանքներ կարող են հանդիսանալ ուժեղ քամին, չոր կամ խոնավ օդը, բարձր լեռնային պայմանները: Քամու ժամանակ օդի ջերմաստիճանի ազդեցությունն ավելի է սրվում և զգացվում, ինչպես առավել ցածր ջերմաստիճանը:

Քամու ուժգնության ազդեցությունը ջերմաստիճանի վրա

Բարձր լեռնային պայմաններում օրգանիզմը, որպես կանոն, թուլացած է լինում, իսկ դիմադրողականությունը՝ ընկած, ինչի պատճառով էլ այն դժվարանում է պայքարել արտաքին ներգործությունների դեմ: Խոնավությունն էլ ավելի արագ է խլում ջերմությունը: Ցրտահարությունը հաճախ ուղղեկցվում է հիպոթերմիայով, կամ հանգեցնում դրան՝ առավել ծանր դեպքերում:

Ցրտահարությունը բաժանվում է չորս աստիճանի ըստ բարդության՝

  1. Առաջին աստիճան՝ ձեռքերի ափերն ու ոտնաթաթերը սառն են, սպիտակած: Տաքացնելուց հետո կարմրում են: Հնարավոր է թեթևակի ցավ և ծակծկոց, քերվածություն մաշկի վրա: Անցնում է առանց լուրջ հետևանքների և առավելագույնը մեկ շաբաթում:
  2. Երկրորդ աստիճան՝ մաշկի վնասված հատվածները լցվում են թափանցիկ հեղուկով՝ առաջացնելով բշտիկներ: Մաշկը գունատվում է, կորում է զգայունությունը արտաքին ազդակների նկատմամբ: Ցավն ուժեղանում է, սկսվում է ուժեղ քոր և այրվող զգացողություն։
  3. Երրորդ աստիճան՝ վնասված հյուսվածքները մեռուկանում են (նեկրոզ), դրանց տեղում առաջանում են արյունով լցված բշտիկներ՝ ալ կարմիր և կապույտ հիմքով: Վերքերի սպիացումը (рубцевание) կարող է տևել մինչև մեկ ամիս:
  4. Չորրորդ աստիճան՝ մեռուկացումը հասնում է հյուսվածքների ներքին շերտերին, առանձնակի ծանր դեպքերում ընդհուպ մինչև մկաններ և ոսկորներ: Մաշկը կապտում է, այնուհետև սևանում, տաքացնելուց հետո առաջանում են խոշոր այտուցներ: Այս իրավիճակի երկարատև շարունակությունը հանգեցնում է գանգրենայի, ինչի արդյունքում մարմնի վնասված հատվածները հաճախ ենթարկվում են ամպուտացիայի:

Ցրտահարման դեմ պրոֆիլակտիկա

Սկզբունքն այստեղ, ընդհանուր առմամբ, նույնն է, ինչ հիպոթերմիայի ժամանակ, բայց առանձին ցանկանում ենք նշել հետևյալ կետերը՝

  • Հագնվել շերտերով, սակայն այնպես, որ հագուստը չսեղմի, շատ քիփ չլինի: Կոշիկի կապիչները շատ ամուր մի ձգեք, որպեսզի ոտնաթաթերում արյուն խաղա։
  • Ստուգեք եղանակը դուրս գալուց առաջ։
  • Հնարավորության դեպքում տաքացրեք ձեռնոցները, կոշիկները և մնացած հագուստը հագնելուց առաջ:
  • Թափ տվեք ձյունը, եղյամն ու ջրի կաթիլների ձեռնոցների և կոշիկների վրայից։
  • Հանեք ձեր վրայից զարդեղենը՝ ժամացույցը և մարմնին հարող ցանկացած մետաղական բան։
  • Մի մոռացեք հեղուկ խմելու մասին, թույլ մի տվեք բանը հասնի ջրազրկման: Եթե դուք ծարավ եք զգում, դա նշանակում է՝ ջրազրկումն արդեն սկսվել է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անըդհատ փոքր կումերով հեղուկ խմել:

Առաջին օգնություն ցրտահարության ժամանակ

Ցրտահարված տուժածին, առաջին հերթին, պետք է հասցնել տաք շինություն, վրան: Եթե դա հնարավոր չէ՝ պետք է տեղում կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել:

Ցրտահարություն

Թեթև աստիճանի ցրտահարում ստացած վերջույթները, երբ դեռ արյունը շրջանառվում է բոլոր հյուսվածքներով և չկա մեռուկացում, կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով, բնականաբար, խելամտության սահմաններում: Ձեռք տվեք ցրտահարված մատներին, եթե դրանք դեռ փափուկ են և դուք կարողանում եք ցրտահարված ձեռքի բութը և ճկույթը միացնել իրար, ապա ցրտահարությունը թեթև է: Այս դեպքում պետք է անել հետևյալը՝

  • Ազատվել թրջված ձեռնոցներից, գուլպաներից և հագնել չորը: Դուք միշտ ձեզ հետ ունեք սրանց փոխնորդը, այնպես չէ՞: Եթե կոշիկները լրիվ թրջված են, փաթաթեք ոտնաթաթերը պոլիէթիլենային տոպրակների մեջ և այդպես հագեք դրանք:
  • Պետք է արյան շրջանառությունը վերականգնել վերջույթներում, որպեսզի տաքացնեք դրանք: Պարզում եք ձեռքերը վերև և արագ մեծ ամպլիտուդով շարժումներով թափահարում ձեռքերը՝ մեխանիկորեն մղելով արյունը դեպի վերջույթներ:
  • Տաք, քաղցր հեղուկներ խմել։
  • Ձեռքերը տաքացնելու արդյունավետ ձև է նաև դրանք թևատակերում թաքցնելը: Դրանք մարմնի առավել տաք հատվածներն են:

Առավել ծանր դեպքեր են, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքների մեջ, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան և բժշկական օգնություն ցուցաբերել:

  • Չի կարելի կտրուկ տաքացնել վնասված հատվածը։
  • Վնասված հատվածը պետք է մեկուսացնել բինտի մի քանի շերտանոց վիրակապով, փափուկ տաք շարֆով:
  • Կարևոր է, որ վնասված հատվածը լինի ջերմամեկուսացված, բայց վիրակապը չսեղմի, որպեսզի արյան շրջանառությանը չխանգարվի:
  • Ֆիքսել, անշարժացնել վնասված հատվածը։

Ցրտահարության աստիճանները

Ցրտահարության ժամանակ խստիվ արգելվում է՝

  • Խմել կոֆեին և ալկոհոլ պարունակող ցանկացած բան
  • Տրորել վնասված հատվածը ձնով, կոպիտ կտորով՝ մեծ է հավանականությունը վնասված ստանալու, որին կարող է հաջորդել ինֆեկցիայի առաջացումը
  • Ծանր դեպքերում արտաքին ինտենսիվ ջերմության աղբյուրի կիրառումը՝ տաք վաննաներ, ջեռակներ, կրակի կամ ջեռուցիչի մոտ ձեռքերը պահել
  • Վերքերը տրորել յուղով, սպիրտով կամ ցանկացած այլ բանով: Առհասարակ զերծ մնացեք ժողովրդական բժշության անգրագետ մեթոդներից, չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ:
  • Չի կարելի ծակել, բացել այտուցված փուչիկները:

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Տնային պայմաններում ինքնուրույն հնարավոր է բուժել միայն առաջին կարգի ցրտահարումը: Փուչիկները ծակվում և մաքրվում են վիրաբուժական կաբինետում՝ ստերիլ պայմաններում: Երրորդ և չորրորդ կարգի ցրտահարության դեպքում վիրաբուժական միջամտությամբ զգուշորեն հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և դրվում է ստերիլ վիրակապ: Այս կանոններին չհետևելու դեպքում հնարավոր են բարդացումներ՝ տարբեր ինֆեկցիաների ներթափանցման, գանգրենայի և այլ բորբոքումների տեսքով:

Frost bite.jpg

Գերտաքացում և գերսառեցում

maxresdefault

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 աստիճան է, և նրա ջերմությունը կախված չէ միջավայրի ջերմաստիճանից: Մարդու օրգանիզմի  ջերմակարգավորման համակարգը ապահովում է մարդու նորմալ ջերմաստիճանը: Սակայն ամռանը, բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով կարող է այդ համակարգը խախտվել:Այդ պատճառով մարդը կարող է ենթարկվել գերտաքացման և արևահարվել: Արևահարությունն առաջանում է օրվա շոգ ժամերին երկար արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց:Մարդու մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել 39 և ավելի,  դեմքի և ձեռքերի մաշկը կարմրել:Այդ ժամանակ նախ առաջինը պետք է տուժածին տեղափոխել մոտակա ստվերոտ վայր, արձակել ճնշող կապերը, ջուր տալ նրան կամ ուղակի վրան ջուր լցնել:Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը նրա ոտքերը պետք է բարձրացնել վերև, որպեսզի արյունը արագ շրջանառվի:

images

Նույն իրավիճակում մարդը կարող է հայտնվել նաև ձմռանը: Երկար ժամանակ ցուրտ եղանակին դրսում մնալիս, ձյան մեջ մնալիս սկզբում սկսում են սառել մարդու ծայրամասերը՝ մատները, ոտքերը, քիթը, դունչը և ականջները:Այդ ժամանակ արյունատար անոթները նեղանում են և մաշկը սկսում է փոխել գույնը՝ կապտում է: Աստիճանաբար սկսում է սառել ամբողջ մարմինը: Տուժածին նախ առաջինը պետք է տեղափոխել որևէ տաք վայր, փոխել նրա բոլոր շորերը, ոտքերը դնել սառը ջրի մեջ և կամաց կամաց տրորել, որպեսզի արյունատար անոթները լայնանան: Այդպես շարունակ պետք է կամաց-կամաց բարձրացնել ջրի ջերմաստիճանը, տաք ըմպելիքներ տալ և մոտեցնել վառարանին:

Capture

ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արյունահոսությունը արյան արտահոսումն է արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։

Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, արյան մակարդման խանգարումը։

Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3-ից ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետ։

Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով (ինչպես սպունգից)։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Մազանոթային արյունահոսությունը հետևանք է մաշկի կամ լորձաթաղանթների արյան մանրագույն անոթների վնասման, և բնորոշվում է նրանով, որ վերքի ողջ մակերեսից ծորում է կարմիր (զարկերակային և երակային արյունների միջին գույնի)  արյուն։

Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ 

Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում,որի համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ։

Ոսկրածուծը գլխավոր արյունաստեղծ օրգանն է, որը լինում է կարմիր և դեղին։ Կարմիր ոսկրածուծի ամբողջ հյուսվածքը լցված է արյան հասուն բջջային տարրերով։ Մինչև 4 տարեկան երեխաների ոսկրային բոլոր խոռոչները լցված են ոսկրածուծով, իսկ մեծերի մոտ այն պահպանվում է տափակ ոսկրերում և խողռվակավոր ոսկրերի գլխիկներում։

Ի տարբերություն կարմիր ոսկրածուծի՝ դեղինում պարունակվում են ճարպային ներառումներ։ Ոսկրածուծում են առաջանում էրիթրոցիտները, լեյկոցիտների տարբեր ձևերը և թրոմբոցիտները։

Արյան մակարդումը կամկոագուլյացիան՝ մի պրոցես է, որի արդյունքում արյունը հեղուկ վիճակից անցնում է գել վիճակի և ձևավորվում է թրոմբ։

Մակարդման պրոցեսը բարդ և բազմաստիճան պրոցես է, որի ընթացքում տեղի է ունենում թրոմբոցիտների ակտիվացում։

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան մակարդման խանգարումների հետ կապված, կապված արյան մեջ թրոմբոպլաստինի առաջացմանը մասնակցող պլազմային գործոնների պակասի կամ բացակայության ժամանակ առաջանում է հեմոֆիլիա հիվանդությունը։

Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ 

Լուսանկարներ՝

ՍԻՐՏ ԹՈՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ

Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ), անհետաձգելի գործողություն է, որը զուգակցվում է կրծքավանդակի սեղմումներով և թոքերի արհեստական օդափոխությամբ, փորձելու համար պահպանել ուղեղի ֆունցիան մինչև չձեռնարկվեն այլ միջոցառումներ վերականգնելու համար սրտի և շնչառական համակարգի աշխատանքները հիվանդների մոտ, ում մոտ արձանագրվել է սրտի կանգ:

Սիրտ-թոքային վերակենդանացումն ներառում է կրծքավանդակի սեղմում մեծահասակների համար `5 սմ-ից մինչև 6 սմ խորությամբ և րոպեում առնվազն 100-ից 120 չափով:

Փրկարարը կարող է ապահովել նաև արհեստական օդափոխություն ` ներփչելով օդը հիվանդի բերանի կամ քթի մեջ (բերան բերան վերակենդանացում) կամ սարքերի օգտագործելով, որը օդը մղում է հիվանդի թոքերը (մեխանիկական օդափոխություն): Միայն սիրտ-թոքային վերակենդանացումով հավանականությունը փոքր է, որ սիրտը կգործակվի: Դրա հիմնական նպատակն է վերականգնել թթվածնի և արյան մասնակի հոսքը դեպի ուղեղ և սիրտ:

Անմիջական օգնություն ցուցաբերելու անհնարինության պայմաններում պետք է`

 – առաջարկել ներկաներին հեռանալ և ազատ տարածք բացել տուժածի շուրջը,

 – ահազանգել շտապօգնություն, – օգնել փրկարարներին:

Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության կանգից։

Նշաններն են.

•Գիտակցության բացակայությունը

•Շնչառության բացակայությունը

•Պուլսի բացակայությունը կենտրոնական /քնային և ազդրային/ զարկերակների վրա

Կենսաբանական մահվան նշաններն են՝

•Սրտային գործունեության բացակայությունը 30 րոպեից ավել

•Շնչառության բացակայությունը 

Կլինիկական մահվան տևողությունը – 3-5 րոպե, որից հետո սկսվում է կենսաբանական մահը։

Սրտի կանգ և սիրտ-թոքային վերակենդանացում (ռեանիմացիա)

Վերակենդանացման գործողությունների հաջորդականությունը

  1. Գիտակցության ստուգում. զգուշորեն շարժել հիվանդի ուսերը, փորձել խոսել նրա հետ, տալ հասարակ հարցեր` «Դուք ինձ լսո՞ւմ եք», հարցնել կամ տալ նրա անունը,տալ հասարակ հրահանգներ` բացել, փակել աչքերը, սեղմել օգնություն ցուցաբերողի ձեռքը:
  2. Եթե չկա պատասխան, շնչառության և անոթազարկի ստուգում (10 վայրկյանի ընթացքում):
  3. Տեսնել կրծքավանդակի շարժումները
  4. Լսել արտաշնչման աղմուկները
  5. Զգալ արտաշնչվող օդի հոսքը սեփական ափերով
  6. Քնային զարկերակի վրա պուլսի առկայության ստուգման մեթոդ 
  7. Բացել վերին կոպերը

Լուսանկարներ՝

ԱՆԳԻՏԱԿԻՑ ՏՈՒԺԱԾ

Անգիտակից տուժածին՝ անհրաժեշտ Է զննել՝ նրա վիճակը գնահատելու, վնասվածքների տեսակները և ծանրությունը պարզելու համար։

 Տուժածի զննումը պետք Է կատարել արագ և ճիշտ հերթականությամբ։ Տուժածի զննումը պայմանականորեն բաժանվում Է առաջնային և երկրորդային զննման։

Առաջնային զննում

Մարդու մարմինը կազմված Է բջիջներից, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ Է թթվածին։ Կենսական կարևոր՝ նյարդային, շնչառական և արյան շրջանառության համակարգերի գործունեության լուրջ խանգարման դեպքում բջիջների թթվածնով մատակարարումը կտրուկ նվազում Է, որը կարող Է կարճ ժամանակում հանգեցնել մահվան։

Առաջնային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ Է ստուգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը, այսինքն`

գիտակցությունը,

  • շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը,
  • անոթազարկը և ուժեղ արյունահոսության առկայությունը։

Երկրորդային զննում

Երկրորդային զննումը, այն զննումն է, որը կատարվում է տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները և վիճակները հայտնաբերելու նպատակով։

Որոշ վնասվածքներ և հիվանդագին վիճակներ, որոնք կյանքին անմիջական չեն սպառնում, անուշադրության մատնվելով, կարող են որոշ ժամանակ անց դառնալ վտանգավոր։

Օրինակ՝ կոտրված ոսկրերը կարող են տեղաշարժվել, վնասել արյունատար անոթները և հանգեցնել ուժեղ արյունահոսության։ Երկրորդային զննման ընթացքում անհրաժեշտ է ի մի բերել պատահարի և տուժածի առողջական վիճակի վերաբերյալ հնարավոր բոլոր տեղեկությունները։ Երկրորդային զննման մեջ է մտնում նաև տուժածի վիճակի վերահսկումը, որն իրականացվում է մինչև մասնագիտական օգնության ժամանումը։

Երկրորդային զննումը կատարվում է երեք հիմնական եղանակներով՝

  • տուժածի և ներկաների հարցուփորձ,
  • տուժածի մանրակրկիտ զննում (ոտքից գլուխ),
  • կենսական կարևոր նշանների վերահսկում։

Երկրորդային զննման ընթացքում պետք է գրանցել ստացված տեղեկությունները՝ հետագայում շտապ օգնության անձնակազմին փոխանցելու համար: Ցանկալի է նաև նշել ցուցաբերված առաջին օգնությանը և ստուգումների ժամանակը։ Դա կարող եք անել ինքներդ կամ հանձնարարել որևէ մեկին։

Լուսանկարներ՝

Ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում` բնակչությանն ազդարարելու համար:

Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:

Լսելով ազդանշանը անմիջական սպառնալիքի վերաբերյալ` անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի:

Հարկավոր է նախօրոք գիտենալ բնակավայրի, աշխատավայրի հարևանությամբ տեղաբաշխված պաշտպանական կառույցները, ինչպես նաև տիրապետել վարքագծի կանոններին նմանատիպ իրավիճակներում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է`

ա) աշխատավայրում գտնվելու դեպքում.

1. գործել տվյալ ձեռնարկության նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան, անջատել ներքին և արտաքին լուսավորությունը` բացառությամբ քողարկված լուսավորության լուսարձակների, հնարավորինս արագ տեղափոխվել պաշտպանական կառույց,

2. տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են անմիջապես կայանել, բացել դռները, հանգցնել շարժիչը, անջատել էլեկտրականությունը և ուղևորների հետ պատսպարվել մոտակա պաշտպանական կառույցում (մետրոպոլիտենի կայարան, գետնանցում), հարմարվել տեղանքի ռելիեֆին, օգտագործել ցածր աղյուսե կամ քարե ցանկապատերը, ջրատարները, կոճղերը, թմբերը և այլն: Անհրաժեշտ է հիշել, որ շենքերի, շինությունների պատերի տակ պատսպարվել չի կարելի. դրանք կարող են փլվել:

բ) Հասարարական վայրում գտնվելիս`ուշադրությամբ լսել կառավարիչի հաղորդումը մոտակա պաշտպանական կառույցի տեղաբաշխման վայրի մասին և կազմակերպված տեղափոխվել այնտեղ,

1. ձեռքի տակ եղած անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի,

2. հրահանգի բացակայության դեպքում օգտվել մակերևութապատկերի հնարավորությունից, բնական և արհեստական թաքստոցներից:

գ) Բնակարանում գտնվելու դեպքում`

1. անջատել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, վերցնել ՔՊ անհատական պաշտպանական միջոցներ, աղետի ճամպրուկ (3 օրվա սնունդ, ջրի պաշար, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթուղթ),

2. զգուշացնել հարևաններին ազդարարման մասին,

3. հնարավորինս արագ տեղափոխվել մոտակա պաշտպանական կառույց:

«Օդային տագնապի ավարտ» ազդարարման ազդանշանը տրվում է բնակչությանը իրազեկելու թշնամու կողմից օդային հարձակման վտանգի վերացման մասին:

Այս ազդանշանի ազդարարումից հետո բնակչությունը գործում է ըստ ստեղծված իրավիճակի.

1. ծառայողները, ուսանողները, բանվորները վերադառնում են աշխատավայրեր կամ ընդգրկվում են վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը,

2. չաշխատող բնակչությունը վերադառնում է իրենց բնակարաններ և հետևում ըստ իրավիճակի տրվող հրահանգներին, այդ թվում` հնարավոր ռեժիմային միջոցառումներից բխող հրահանգներին,

3. բնակչությունը պետք է գտնվի զգոն վիճակում` թշնամու հնարավոր նոր հարձակմանը դիմակայելու համար:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐ ՏԱՐՐԵ

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար մենք պետք է կարողանանք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում:

Ժամանակին և ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարևոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը, մի պահ կանգ առնենք, սառնասրտորեն մտածենք կատարվածի մասին, գնահատենք իրավիճակը, ապա ծրագրենք մեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին և հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիր զննենք դեպքի վայրը՝ դա կօգնի մեզ գնահատելու իրավիճակը և հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձենք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:

Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինենք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրենք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել մեզ, տուժածի և ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթևեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը և գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը և այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում:

Ավտովթար

Եթե մեքենայով ենք, ապա այն պետք է կանգնեցնել վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրենք նախազգուշացնող նշաններ կամ խնդրենք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթևեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվել և տուժածներին շտապ տեղափոխել դեպքի վայրից: Արգելել ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:

Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչև տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը հոսանքազրկել էլեկտրասարքը, անջատել հիմնական անջատիչը և այլն:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում ենք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչև այդ հեռավորությունը: Տուժածին կարող ենք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ ենք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց պետք է խնդրել դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Չփորձել մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Չփորձել հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

 Հրդեհ

Պետք է հիշե՛լ, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են և՛ բոցը, և՛ ծուխը, և՛ թունավոր գազերը:
Եթե շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ պետք է հպվենք դռանը և ստուգենք ջերմաստիճանը: Դուռը չբացել, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվել և շրջել դեմքը, որպեսզի պաշտպանվենք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից:

Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի և բերանի մոտ պահել խոնավ գործվածք և աշխատել հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը և ծուխը թեթև են ու վեր են բարձրանում:

Ջրում տեղի ունեցող պատահարներ

Չփորձել ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որևէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով