ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ. ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

bankoboev-ru_devochka_raduyuschaya_prihodu_novogo_goda_na_fone_elki

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Իմ կարծիքով, սրինգը ուզում է ասել ,որ աղջիկը ուրիշ բաների վրա է կենտրոնանում ոչ թե գործ անելուց : Սրինգը խորհուրդ է տալիս աղջկան եթե մի գործ ես անում պետք է կենտրոնանաց այս գործի վրա որ ամեն ինչ լավ ստացվի, եթե ուրիշ բաների վրա ես կենտրոնանում չի ստացվի գործը:

Կիսամյակի Հաշվետվություն

Ես Տիգրան Բրուտյան եմ, սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր առաջին կուրսում, այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Ես ընտրեցի իմ մասնագիտությունը՝ հաշվողական տեխնիկայի սպարսակում: Առաջին անգամ ես մասնակսեցի Սևանի Վաղաշեն կատարած եռօրյա ճամփորդության, մասնակցել եմ նաև Գյումրի, Էրեբունի, Հայաստանի գիտության թանգարան ճամփորդություններին: : Այս տարի ես սովորեցի առարկաները Հայոց լեզու, Գրականություն, Մաթեմատիկա տետրում, Ռուսերեն, Էկոլոգիա, Ֆիզիկա տետրում, Աշխարհագրություն, Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Կենսաբանություն:

Գրականություն

Սեպտեմբերի առաջին օրերի մենք սովորեցինք  անգիր :

Էյ ջան հայրենիք

Գրողը Ավետիք Իսահակյան է վերնագիրը Էյ ջան հայրենիք: Իմ կարծիքով Ավետիք Իսահակյանը ուզում է ասել որ Հայաստան երկիրը գեղեցիկ է ջրերը անուշ է սարերը բարձր է ,գնահատում է և սիրում է իր հայրենիքը :

Հայաստան ասելիս

Գրողը Համո Սահյան է վերնագիրը «Հայաստան ասելիս»: Համո Սահյանը սիրում է իր երկիր Հայաստանը :

Հայրենիքում

Գրողը Եղիշե Չարենց է վերնագիրը Հայրենիքում: Իմ կարծիքով Չարենցը նկարագրում է իր հայաստանի կարոտով:

Գրականություն

Ավետիք Իսահակյան

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ

.Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

 Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք

,Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,

Երնեկ ունենամ հազար ու մի կյանք

,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

 Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,

Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,

-Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,- —

Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,

Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…


1900թ.

Գրականություն

Համո Սահյան

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես: