Հասարակագիտություն

ՄԱՅԻՍ 22-26

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 3, 4

Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները:
  • Առանձնացնել՛ բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը:
  1. ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.
  2. հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.
  3. պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.
  4. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
  5. յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.
  6. կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
  7. պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք ճամփորդություններ և տարբեր դասեր: Մեր կուսիցիների և Ընկեր Թամարի հետ ճամփորդեցի Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեսանք առաջին ցուցասրահում ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։ Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։ Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։

Մեր կուրսիցիների և Ընկեր Գայանեյի հետ ճամփորդեցի դեպի Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր և Ուրցաձորի Օդերևութաբանական կայան:

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով ,դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ:

Օդերևութաբանական կայան

Կանոնավոր օդերևութաբանական դիտարկումներ կատարող հիմնարկություն։ Դիտարկումներն ընդգրկում են օդերևութաբանական տարրերի չափումներն ու մթնոլորտային երևույթների հիմնական բնութագրումները (սկիզբը, վերջը և լարվածությունը)։

Կառուցվածք

Օդերևութաբանական կայանը բաղկացած է օդերևութաբանական հրապարակից, որտեղ տեղադրվում են գործիքների մեծ մասը, ծառայողական շենքից, որտեղ գտնվում են բարոմետրերը, հեռաչափական (դիստանցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակումները։

Առաջադրանքները հետևյալ առարկաներից

Աշխարհագրություն, Գրականություն, Երկրաչափություն և հանրահաշիվ տետրում, Էկոլոգիա, ֆիզիկա տետրում, Կենսաբանություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն, հասարակագիտություն, Ռուսերեն:

Հասարակագիտություն

Հայաստանում աշխատանքային իրավունք

Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին։ Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ։ Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 57-րդ հոդվածի համաձայն`

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
  2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։
  3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է։ Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք։ Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։
  4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
  5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է։ Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
    1. այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
    2. զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
    3. յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները. 1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների

Երեխաների իրավունքները

Նախագծի նպատակը՝ ճանաչել երեխաների իրավունքների մասին, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովումը։Մասնակիցներ՝ Ժաննա Նավոյան, Արմանուշ Ղազարյան, Հասմիկ Խաչատրյան, Դավիթ Սարկիսյան, Վաչե Թաթոյան, Արմեն Ավետիսյան։Խնդիրը՝ կարողանալ պաշտպանել երեխաների իրավունքները իրավունքները։ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀայաստանումՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 75-ամյակը:ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանումՊատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններիցՎերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումըԱղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունըԸնդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունըԿրթությունը դարձրել է ավելի ներառականԱղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը։

Նորածինների և երեխաների բուժ-զննումը ներառում է աճի դիտարկում և պատվաստումներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը ներկայացնել նոր պատվաստանյութերը և ապահովել պատվաստման բարձր ծածկույթ:

Երեխաները Շամուտ գյուղի այլընտրանքային մանկապարտեզում են. այն հիմնադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ յուրաքանչյուր երեխայի համար վաղ մանկական ուսումնառություն ապահովելու համար:

2016-2020 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայել, որպեսզի

  • 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները
  • Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում
  • Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա
  • Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ
  • Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը
  • Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ

Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես վստահելի գործընկեր, երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:

Henrikh Mkhitaryan with a girl who has a disability smiling to the camera.
Հենրիխ Մխիթարյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2016թ-ի նոյեմբերին շարունակությունը այստեղԱրթուր Ալեքսանյանը նստած է տարրական դասարանի դասասենյակում ու Արթուրը և նրա կողքին նստած փոքրիկ աղջնակը ժպտում ենք միմյանք։ Արթուր Ալեքսանյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2019թ-ի նոյեմբերին շարունակությունը այստեղ։

Ogtagortvat grakanutyun hxum 

Մարդու եւ քաղաքացու իրավունքներ․ նախագիծ

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել, ճանաչել մարդու և քաղաքացու իրավունքները

Խնդիրները՝

  • Կարողանալ պաշտպանել սեփական և այլոց իրավունքները

Ընթացք/քայլեր

  • Ուսանողները կբաժանվեն խմբերի եւ յուրաքանչյոյր խումբ ուսումնասիրության, հետազոտության համար կընտրի մարդու եւ քաղաքացու որեւէ իրավունք։
  • Ուսումնասիրությունից հետո խմբերը հասարակության շրջանում կիրականացնեն հարցում (հարցերը նախապես կկազմվեն ուսանողների կողմից)։
  • Հարցումը իրականացնելուց հետո, ստացված արդյունքներով, յուրաքանչյուր խումբ կպատրաստի <<խոսող>> պաստառներ, որտեղ կարտացոլվի ուսումնասիրության արդյունքները։
  • Կկազմակերպվեն ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների հետ հանդիպումներ։

Թեմա 18. Հասարակությունը և մարդը. Լևոն Աբրահամյան

18.1

Ըստ Դյուրկհեյմի՝ հասարակությունը մարդկանց հանրագումարը չէ, այլ ուրիշ մի բան, որը, ճիշտ հակառակը, ազդում է այն մարդկանց վրա, որոնք կազմում են հասարակություն, ուստի նա տարբերակում է երկու տիպի գիտակցություն՝ անհատական և կոլեկտիվ: Դյուրկհեյմն առաջ է քաշում «սոցիալական փաստեր» հասկացությունը: Դրանք հասարակության կողմից ներդրված են հարկադրաբար, ինչը մարդը նույնիսկ չի գիտակցում: Այդ սոցիալական փաստերն են մտածողության, գործունեության և անգամ զգացողության եղանակները, որոնք Դյուրկհեյմը համարում է անհատական գիտակցությունից դուրս:

Դյուրկհեյմն ասում էր՝ եթե մեզ թվում է, թե մարդկային ընտանիքի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդուն հատուկ զգացմունքների արտահայտություն, այդ դեպքում մենք փոխում ենք պատճառը հետևանքով: Ընդհակառակը, ազգակցական հարաբերությունների սոցիալական կազմակերկերմն է պայմանավորում համապատասխան զգացմունքների առկայությունը ծնողների և որդիների միջև…

18.2
Հարություն Սամուելյան, «Գորշագույնություն» շարքից:
cartoon-18
Լ. Աբրահամյան, «Առածանի» շարքից («Լռությունը համաձայնության նշանն է»)

Հետազոտություններ կան, որ ծիծաղը միայն մարդուն է հատուկ: Միայնակ մարդը չի ծիծաղում, նա սովորում է ծիծաղել հասարակությունում: Երեխան սկզբից չի ծիծաղում, մայրն է իրեն սովորեցնում ծիծաղել: Կենդանիները չեն ծիծաղում, ժպիտը կա, բայց ոչ ծիծաղը: Ծիծաղը սոցիալական փաստ է: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փորձում են ցույց տալ, որ դա միայն մարդուն հատուկ մի բան է՝ ստեղծված կոլեկտիվում: Վյաչեսլավ Իվանովը հարցազրույցներից մեկի ժամանակ քննարկում էր կենդանական աշխարհից մեզ հասած ատամներ ցույց տալը՝ ժպիտը: Կենդանիների մոտ դա ագրեսիվ ժեստ է, նաև պաշտպանական, օրինակ՝ ատամները ցույց տվող կապիկի դեպքում: Ամերիկյան հասարակությանը եթե նայենք, կնկատենք ամեն քայլափոխին ժպտալը, եթե դու աչքերով հանդիպում ես մեկին, համաձայն էթիկայի կանոնների՝ պետք է ժպտալ: Եթե դու ժպտում ես, վտանգ չկա, անգամ եթե անծանոթ ենք: Կենդանական աշխարհում ատամ ցույց տալով պաշտպանում ես, մարդկային աշխարհում, իհարկե, դա վերափոխվել է…

Ըստ Դյուրկհեյմի՝ մարդը լաց է լինում, ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ վախենում է այն պատճառով, որ լաց է լինում: Այսինքն հասարակությունը մտցնում է մարդու մեջ լաց լինելու պահանջը, որից էլ բխում է իր վախենալը…

հասարակագիտություն

Բնությունը եւ մարդը

ժամկետ՝ փետրվար 14-18

Առաջադրանք

  • Պատրաստե՛լ ուսումնասիրութուն Մարդը և բնությունը վերնագիրը կրող։

Իմ կարծիքով ,որ մարդը և բնությունը պետք է լինեն բարեկամ: Մարդիկ ծառեր են կտրում, գործարաներ կառուցում , մեքենաներ որոնք աղտոտում են շրջակա միջավայրը , վնաս են հասցնում բնությանը: Եթե բնություն չլինի մարդիկ գոյություն չեն ունենա:

Դրա փոխարեն Մարդիկ պետք է ծառեր տնկեն , էլեկտրոմոբիլ օգտագործ են որպեսզի չաղտոտվի շրջակա միջավայրը, և ապահով լինեն բնության համար:

Օգտակար հղումներ՝

Մարդը եւ բնությունը

Մարդը և բնությունը՝ ներդաշնակություն մեջ

Տարազ

Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Հայկական տարազ

Մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունիքի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (9-11-րդ դարեր) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (12-13-րդ դարերում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների ազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ 19-րդ դարի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։