Վիրուս

Վիրուս

Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին[2]։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ[3], չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր[4]։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են[5][6]։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը[7]։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը[8]։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ[9]։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։

Մեյոզ

1․Ներկայացնել մեյոզի փուլերը մանրամասն

 թելոֆազ— քրոմոսոմները տրամախաչում են և հայտնվում է միջուկային թաղանք։

թելոֆազ— քրոմոսոմները տրամախաչում են և հայտնվում է միջուկային շերտ։

թելոֆազ — քրոմոսոմներըտրամախաչում են և հայտնվում է միջուկային թաղանք։

2․Որ բջիջներն են բազմանում մեյոզի ճանապարհով

3․Ինչով են իրարից տարբերվում մեյոզը և միտոզը

Մեյոզ

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանումէուկարիոտ բջիջների՝ կենդանիներիբույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Կիսամյակի Հաշվետվություն

Ես Տիգրան Բրուտյան եմ, սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիր առաջին կուրսում, այստեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ: Ես ընտրեցի իմ մասնագիտությունը՝ հաշվողական տեխնիկայի սպարսակում: Առաջին անգամ ես մասնակսեցի Սևանի Վաղաշեն կատարած եռօրյա ճամփորդության, մասնակցել եմ նաև Գյումրի, Էրեբունի, Հայաստանի գիտության թանգարան ճամփորդություններին: : Այս տարի ես սովորեցի առարկաները Հայոց լեզու, Գրականություն, Մաթեմատիկա տետրում, Ռուսերեն, Էկոլոգիա, Ֆիզիկա տետրում, Աշխարհագրություն, Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Կենսաբանություն:

Կենսաբանություն

  1. Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք):
  2. Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։
  3. Գրել պրոկարիոտ բջիջների մասին:

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմներ, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները)։
  • Բաժանումը պարզ է։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.
  • Նախակորիզավորների ցիտոպլազմայում են տեղակայված ռիբոսոմները, վակուոլները , իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում’ նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։
  1. Համառոտ ներկայարու բջջի օրգանոիդները (միտոքոնդրյուներ, քլորոպաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):
  2. Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջի բաժանում):
  3. Կորիզակիսումկարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
  4. Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:

Կենսաբանություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1, Համառոտ ներկայացրեք պիտակուցների սինթեգը (տրանսկրիպցիա տրանսլացիա)

2,գրել բջջի հիմնական օրգանոիդների մասին

3,ներկայացնել նախակորիզավորների կառուցվածքը և առանձնահատկությունները

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

4,ներկայացրեք ֆոտոսինթեզը քեմոսինթեզը

Ֆոտոսինթեզ

 «սինթեզ» բառերի համակցումից, լուսասինթեզ), ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։

5, ինչ է իրանից ներկայացնում վիրուսները

 Ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Կենսաբանություն

Տրանսլյացիա (կենսաբանություն)

ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը (օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին (Լիզ) ամինաթթուն)։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին (ՄԵԹ) ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։ Կան երեք կոդոններ(UAA, UAG, UGA), որոնք ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս։ Դրանք կոչվում են ստոպ կոդոններ։

This image has an empty alt attribute; its file name is 220px-Codon.gif
ՌՆԹ-ի կոդոններ

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ[2][3]։

Խտության այս փոփոխությունը նպաստում է՝

  • ներբջջային նյութերի տեղաշարժմանը
  • միջբջջային նյութափոխանակությանը
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։

Ցիտոպլազման կազմված է՝

  • Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
  • Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։

Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է[2]։ Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները Լրացուցիչ աշխատանքԿրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Օրգանոիդներ կամ օրգանելներ գործարան, օրգան բառի նվազականը), կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

Օրգանոիդներն են՝

Նուկլեինաթթու

Նուկլեինաթթու (լատ.՝ nucleus՝ միջուկ), բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։

Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ — Վահե Մուսայելյանի բլոգ