Տրդատ 1-ինի կերպարը

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)

Ժամկետ՝ փետրվար 14-18

Տեսանյութ՝ Հղումներ՝

Արշակունիների թագավորությունը

Տրդատ Ա Արշակունի

Տրդատ Ա

ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով

Առաջադրանք՝

  • Ներկայացնե՛լ Տրդատ 1-ինի կերպարը։Վերլուծել Արշակունի արքայի քայլերը
  • Տրդատ 1-ին և Գառնիի տաճարը

Գառնու տաճար Կառուցում

Գառնու տաճարին նվիրված ՀՀ հուշադրամի դարձերեսը, 1994

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 160 000 ոսկի ռուբլի) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան։ Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը։


Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել։

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկու ռուբլի, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով