Տրդատ 3-րդ

Ժամկետը՝ Փետրվար 28- մարտ 4

Առաջադրանք՝

  • «Քրիստոնեությունը եւ հեթանոսությունը Հայաստանում» թեմայով նյութ պատրաստել

Հայ հեթանոսություն

Հայ հեթանոսություն, նաև Հայ բնիկ կրոն՝ կրոն և կրոնական շարժում, որը տարածված է եղել Հայքում մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին։

Հեթանոսության ժամանակակից պատմությունն իր արմատներն ունի 19-րդ դարի գրական հեթանոսական շարժման(Դ․ Վարուժան) և 20-րդ դարի առաջին կեսի հայ զորավար և քաղաքական փիլսոփա Գարեգին Նժդեհի Ցեղակրոն շարժման մեջ։ Հեթանոսականությունը ստացավ պաշտոնական ճանաչում 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունից հետո, ի դեմս Արորդիների ուխտ հասարակական կազմակերպության։

Թեև կազմակերպված կրոնն իր վերջնական տեսքով ի հայտ եկավ միայն մ.թ.ա. 3-րդ դարում, կրոնի արմատները ձգվում են մինչև Ուրարտու և հալդիզմի նախահեթանոսական կրոնը, ինչպես նաև հնագույն մերձավոր արևելքի կրոններըը։ Հեթանոսության վրա մեծ ազդեցություն ունեցան ինչպես զրադաշտականութունն, այնպես էլ հելլենիստական բազմաստվածությունը, բայց կրոնը հիմնականում պահպանեց իր եզակիությունը

Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, Հայաստանում 5,139 մարդ իրեն համարում է հեթանոս, և 10 տարվա ընթացքում այդ թիվը հնարավոր է որ կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է:

Տրդատի 3 գահակալություն

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.Սուրբ Գրիգոր Լուսավորիչ


Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը։ Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Սբ Տրդատ Գ Մեծ Արշակունի Արքա Հայոց ՄեծացՀիմնական հոդված՝ Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱրշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 3543) և սուրբ Բարդուղիմեոս (4460) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 13-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ։

5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության՝ սրանք հռոմեացի կույսեր էին, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան, հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։

Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։Խոր Վիրապ

Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։

Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333341)։ 353 թվականին հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ Ներսես իշխանը, որն իր կրթությունը ստացել էր Կեսարիայում։ 28 եպիսկոպոսների և մեծամեծ նախարարների ուղեկցությամբ նա ուղարկվում է Կեսարիա, ձեռնադրություն ստանալու։

Օգտակար հղումներ՝

Տեսանյութ՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով