Երեխաների իրավունքները

Նախագծի նպատակը՝ ճանաչել երեխաների իրավունքների մասին, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովումը։Մասնակիցներ՝ Ժաննա Նավոյան, Արմանուշ Ղազարյան, Հասմիկ Խաչատրյան, Դավիթ Սարկիսյան, Վաչե Թաթոյան, Արմեն Ավետիսյան։Խնդիրը՝ կարողանալ պաշտպանել երեխաների իրավունքները իրավունքները։ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀայաստանումՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:Մեկտեղելով երեխային վերաբերող վերջին գիտական փաստերը և փորձը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացառիկ դիրք է զբաղեցնում աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու, հասարակությունը համախմբելու և որոշում կայացնողների ու համայնքների հետ համատեղ աշխատելու հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի արդյունքում խնդիրներին տրվում են տևական լուծումներ, որոնից կօգտվեն ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդները՝ մանկությունից մինչև չափահասություն:ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը տոնում է Հայաստանում իր գործունեության 75-ամյակը:ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանումՊատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններիցՎերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումըԱղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունըԸնդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունըԿրթությունը դարձրել է ավելի ներառականԱղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:Ձևավորվել է խնամատար ընտանիքի ինստիտուտը՝ ծնողական խնամքից զրկված երեխաների համար75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը։

Նորածինների և երեխաների բուժ-զննումը ներառում է աճի դիտարկում և պատվաստումներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը ներկայացնել նոր պատվաստանյութերը և ապահովել պատվաստման բարձր ծածկույթ:

Երեխաները Շամուտ գյուղի այլընտրանքային մանկապարտեզում են. այն հիմնադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ յուրաքանչյուր երեխայի համար վաղ մանկական ուսումնառություն ապահովելու համար:

2016-2020 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջանք չի խնայել, որպեսզի

  • 0-6 տարեկան խոցելի աղջիկների ու տղաների և նրանց ընտանիքների համար հասանելի դառնան որակյալ, ներառական, առողջապահական և սնուցման ծառայությունները
  • Հաշմանդամություն ունեցող երեխաները ներառվեն հասարակության մեջ, իրացնեն որակյալ կրթություն ստանալու իրավունքը և օգտվեն վերականգնողական ծառայություններից
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները ընդգրկվեն կրթական համակարգում
  • Յուրաքանչյուր երեխա ընտանեկան միջավայրում մեծանալու հնարավորություն ունենա
  • Դպրոցները, ընտանիքներն ու համայնքները ձեռք բերեն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հմտություններ
  • Դատական համակարգը երաշխավորի երեխայի լավագույն շահը
  • Երկրում գործի երեխայի իրավունքների մշտադիտարկման համակարգ

Այս օրակարգը կազմված է նպաստելու Հայաստանի 2014-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների, երեխայի իրավունքների պաշտպանության, կրթության և աղետների ռիսկի նվազեցմանը վերաբերող մի շարք այլ ազգային ծրագրերին և ռազմավարություններին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես վստահելի գործընկեր, երեխաների իրավունքների մասին բարձրաձայնող անկախ դերակատար, աջակցում է, որպեսզի ամենախոցելի երեխաների խնդիրները ներառվեն պետական քաղաքականության մեջ՝ գործընկերներին հրավիրելով երեխաների իրավունքների վրա հիմնված օրակարգի շուրջ և տրամադրելով բարձր մակարդակի միջազգային մասնագիտական փորձ:

Henrikh Mkhitaryan with a girl who has a disability smiling to the camera.
Հենրիխ Մխիթարյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2016թ-ի նոյեմբերին շարունակությունը այստեղԱրթուր Ալեքսանյանը նստած է տարրական դասարանի դասասենյակում ու Արթուրը և նրա կողքին նստած փոքրիկ աղջնակը ժպտում ենք միմյանք։ Արթուր Ալեքսանյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակվել 2019թ-ի նոյեմբերին շարունակությունը այստեղ։

Ogtagortvat grakanutyun hxum 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով