Մեյոզ

1․Ներկայացնել մեյոզի փուլերը մանրամասն

 թելոֆազ— քրոմոսոմները տրամախաչում են և հայտնվում է միջուկային թաղանք։

թելոֆազ— քրոմոսոմները տրամախաչում են և հայտնվում է միջուկային շերտ։

թելոֆազ — քրոմոսոմներըտրամախաչում են և հայտնվում է միջուկային թաղանք։

2․Որ բջիջներն են բազմանում մեյոզի ճանապարհով

3․Ինչով են իրարից տարբերվում մեյոզը և միտոզը

Մեյոզ

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանումէուկարիոտ բջիջների՝ կենդանիներիբույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Տարազ

Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։

Հայկական տարազ

Մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերում Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգային զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Ստրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկական տարազները (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկական, հռոմեական և բյուզանդական տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունիքի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (9-11-րդ դարեր) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (12-13-րդ դարերում) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների ազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազները մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը։ Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններում (Սյունիք, Արցախ) պակաս խաթարմամբ պահպանվել են հայ կանանց ավանդական տարազները, իսկ տղամարդկանց միջավայրում գերիշխող է դարձել այսպես կոչված՝ «կովկասյանը»։ Ախալքալաքի ու Ախալցխայի հայերը, որոնք հիմնականում գաղթել են Կարինից, երկար ժամանակ պահպանել են Կարինի տարազը։ Օտար փոխառությունների դեպքում հայերը վերամշակել և ստեղծագործաբար են օգտագործել ներմուծվող այս կամ այն հագուստը կամ դրա առանձին տարրը, ստեղծել հագուստի նոր տարբերակ՝ հավատարիմ մնալով դարերով մշակված ազգային ավանդույթներին։ 19-րդ դարի վերջից հայկական տարազներն աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։